18:17 20.12.2018
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատակցի օրն է, իսկ օրն այս տարի առանձնացել է նաև նրանով, որ հենց 2018 թվականին է լրանում ՀՀ ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը:
«Մեր ժողովրդի կողմից իրականացված և աշխարհին հիացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ու նրան հաջորդած լայնածավալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումները շարունակում են ընթանալ»,- նիստի ժամանակ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ քաղաքացիների անվտանգության ապահովման համակարգը գործել և գործում է անխափան:
ԱԱԾ տնօրենը նաև հաշվետվություն է ներկայացրել այն մասին, թե ԱԱԾ որ ստորաբաժանումը ինչ աշխատանք է կատարել.
«2018 թվականին աշխարհաքաղաքական մի շարք զարգացումների արդյունքում արձանագրվել են մեր երկրի շահերի հետ առնչվող նոր դրսևորումներ և վտանգներ, դրանք ժամանակին ի հայտ են բերվել և գնահատվել, ստացել են թիրախային հակազդեցություն և չեզոքացվել: Այդ գործընթացում իր առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարել է ԱԱԾ հետախուզության դեպարտամենտը:
Հագեցած էր նաև հակահետախուզական դեպարտամենտի աշխատանքը՝ հակահետախույզները կանխել են Հայաստան ապօրինի տարանցման և ապօրինի միգրացիայի տասնյակից ավելի դեպքեր, համապատասխան միջոցառումներ իրականացրել նախորդ տարվա համեմատ, ավելի քան կրկնակի աճ գրանցած անօրինական սահմանահատումների դեմ:
2018 թվականի մայիսից առ այսօր ԱԱԾ-ի ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից բացահայտվել է ՊՆ թիկունքային ապահովման, սպառազինության միջոցների մատակարարման, ռազմական տեխնիկայի սպասարկման, շահագործման և վերանորոգման ոլորտներում, զինծառայողների զորակոչի ապահովման, զինծառայողների սոցիալական ապահովության և այլ գործընթացներում առկա մի շարք կոռուպցիոն մեխանիզմներ, պաշտոնական դիրքի չարաշահումներ, յուրացման մեխանիզմներ, որոնցով հարուցվել և քննվում է մոտ 70 քրեական գործ:
Բազմաթիվ անձինք, որոնց թվում՝ նաև մի շարք բարձրաստիճան զինվորականներ, ենթարկվել են պատասխանատվության: Նշված նյութերի շրջանակներում ձեռք բերված տվյալները ցույց են տալիս, որ պետությանը հասցված նյութական վնասը կարող է հասնել մեկ տասնյակ միլիարդ դրամի»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ բանակից գողացողը կրկնակի հանցագործ է, իսկ ԱԱԾ-ն անխնա ջրի երես է հանելու բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այդ արարքների հետ:
ԱԱԾ տնօրենը հիշեցրել է նաև ավելի քան 100 միավոր հրազենի և տասնյակ հազարավոր փամփուշտների ու այլ ռազմամթերքի հայտնաբերման հանգամանքի մասին: Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ փաստերի առնչությամբ բերման են ենթարկվել կամ ձերբակալվել 130-ից ավելի անձինք, որոնց թվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ:
Ինչ վերաբերում է կիբերանվտանգության ապահովմանը, 2018 թվականի 11 ամիսների ընթացքում խափանվել է պետական կայքերի վրա ավելի քան 3 մլն հաքերային հարձակման և անօրինական միջամտության փորձ:
«Կատարելով մեր հանրության պահանջը և պարոն վարչապետի հանձնարարությունը՝ մենք օրնիբուն աշխատել և աշխատում ենք նախկինում այլանդակ ձևերի և աննկարագրելի չափերի հասած համակարգային կոռուպցիայի, կաշառակերության, անպատժելիության, տնտեսական անվտանգության դեմ ուղված հանցագործությունների բացահայտման և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել է Վանեցյանը՝ ընդգծելով, որ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան:
Ըստ ԱԱԾ տնօրենի՝ Ազգային անվտանգության ծառայության վարույթում առկա են ավելի քան 3 տասնյակ գործերով անհերքելի փաստական տվյալներ: Գործերի քննության արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ պետական բյուջեին, նախնական տվյալներով, պատճառվել է ավելի քան 20 մլրդ դրամի վնաս, բայց զգալի մասն արդեն վերականգնված է:
«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նշված թվերը կարող են էապես աճել, քանի որ այս պահին ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործերով՝ Հաշվեքննիչ պալատի և ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության աշխատակիցների ներգրավմամբ, ստուգվում է մոտ 250 մլն դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը: Չափազանցված չեմ լինի, եթե ասեմ, որ պատերազմ է հայտարարված կոռուպցիայի դեմ հայտարարված է պատերազմ, և մենք այդ ճակատում հասել ենք շոշափելի արդյունքների»,- հավելել է Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը նաև վստահեցրել է, որ ԱԱԾ, այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ այլևս թույլ չի տա, որ ստվերային, խմբակային կամ ինչ-որ մեկի անձնական շահերը հանգեցնեն պետական մասշտաբների կոռուպցիայի: Խնդիրն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ՀՀ-ում կոռուպցիան անգամ ծիլ չտա, բայց և զերծ են մնալու այնպիսի վարքագծից, որը կարող է մեկնաբանվել որևէ մեկի իրավունքների ոտնահարում: Պատրաստ են քննարկելու այդ մսով ցանկացած ահազանգ:
Ինչ վերաբերում է Սահմանապահ զորքերի աշխատանքին, ապա անցնող տարում նրանց աշխատանքի շնորհիվ կանխվել կամ խափանվել է պետական սահմանի ռեժիմի և սահմանի հատման կանոնների խախտման 2000-ից ավելի փորձ: Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2400-ից ավելի իրավախախտներ:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...