17:26 20.12.2018
Դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Նավասարդյանը: Վերջինիս որոշմամբ էլ երեկ թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Նարինե Գրիգորյանը: Նրանք այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով Համազգայինի ճակատագրի ու հետագա անելիքի վերաբերյալ իրենց մոտեցումները: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:
Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանի առջև դրված ամենահրատապ խնդիրը՝ վերացնել այն թերությունները, որոնք խանգարում են հատկապես հանդիսատեսին. հնամաշ բեմ, պատառոտված կուլիսներ և այլն: Հիմնանորոգման չեն պատրաստվում, թերևս թեթև շտկումներ միայն, քանի որ Համազգային թատրոնի շենքի վերակառուցման խնդիրն առաջնային օրակարգում է:
«Այնքան շատ ծրագրեր կան, որ թվում է՝ կյանքը չի հերիքելու: Հիմնական բեմից զատ թատրոնի նախասրահում նախատեսում ենք ստեղծել թատրոն-սրճարան, ցուցահանդես-ներկայացումներ ենք կազմակերպելու: Մեր աշխատանքում ակտիվորեն ներգրավելու ենք Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներին. երիտասարդների կողքին ենք լինելու, ինչպես մեր կողքին են եղել և մե՛զ են օգնել ժամանակին: Մեր ուշադրության առանցքում է լինելու ժամանակակից դրամատուրգիան: Կյանքը փոխվում է, ուրեմն պետք է փոխվի նաև թատրոնը, որպեսզի հետաքրքրի ժամանակակից մարդուն»,- ասել է Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:
Ի դեպ, նրա տեղեկացմամբ՝ 2019-ին Համազգայինի առաջին պրեմիերան տեղի կունենա հունվարի 28-ին. կներկայացնեն ժամանակակից հայ դրամատուրգ Սառա Նալբանդյանի հեղինակած «Պատերազմի խաղալիքները» պիեսի հիման վրա ստեղծված բեմադրությունը:
Համազգային թատրոնի 2019-ի կարևորագույն խնդիրներից է՝ պատշաճորեն նշել թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի 90-ամյակը: Նոր թատերաշրջանը կնվիրեն Վարպետին, հոբելյանական հյուրախաղեր կունենան ինչպես հանրապետության մարզերում, այնպես էլ արտասահմանում: Համազգայինի նորոգված ճեմասրահն այցելուներին առաջիկայում կրկին կդիմավորի Սոս Սարգսյանի մեծադիր լուսանկարով:
Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կոլեկտիվի բողոքը՝ ընդդեմ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի, դեկտեմբերի 12-ին հանգուցալուծվեց վերջինիս հրաժարականի դիմումով: Իսկ ավելի վաղ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաև նրա կողմից նշանակված Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը:
«Այնուամենայնիվ, ինչո՞ւ չփորձեցիք աշխատել Սուրեն Շահվերդյանի հետ»,- լրագրողի հարցին ի պատասխան Արման Նավասարդյանն այսպես արձագանքեց.
«Պարզապես նրա թատրոն մտնելու ձևն էր սխալ: Սուրենը սխալ ժամանակին, սխալ տեղում հայտնվեց: Փառք ու պատիվ նրան իր որոշման համար: Այսօր էլ ես կգրկեի Սուրենին, եթե հանդիպեինք: Ուզում եմ շնորհակալություն ասել նաև Վիգեն Չալդրանյանին զիջելու համար, որովհետև հակառակ կողմի՝ կոլեկտիվի զիջումը պարզապես կործանելու էր Համազգային թատրոնը: Շատ կցանկանայինք, որ հետագայում Վիգեն Չալդրանյանը համաձայներ աշխատել մեզ հետ: Նախկինում մենք նրա հետ սիրով ենք համագործակցել որպես դերասան և ռեժիսոր, մեր հարաբերությունները չեն ստացվել նրա հետ որպես ղեկավար»:
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...