«Ռոսկոմնադզորը» ստուգումներ է սկսել ՌԴ տարածքում հեռարձակվող BBC World News հեռուստաալիքում և BBC ինտերնետ-ռեսուրսում, հաղորդում է РИА Новости-ն:
Կարգավորողը կուսումնասիրի թողարկվող նյութերի համապատասխանությունը ռուսական օրենսդրությանը: Նշվում է, որ այս ամենը կապված է բրիտանական Ofcom-ի՝ ռուսական RT հեռուստաընկերության հետ կապված որոշման հետ: Դեռ հայտնի չէ, թե երբ պատրաստ կլինեն ստուգման արդյունքները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսկոմնադզորի» որոշումն անվանել է «վաղուց հասունացած»:
«Ես իսկապես ցավում եմ BBC-ի թղթակիցների համարր, որոնցից շատերն իսկական պրոֆեսիոնալներ են, սակայն բրիտանական կառավարության կոշտ միջամտությունը ռուսական ԶԼՄ-ների գործունեությանը, ոչ մի այլ ընտրություն չի թողնում, բացի հայելային պատասխանից»,- ասել է նա: