13:23 21.12.2018
Երեկ ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ անցկացված ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ-ն ինչպե՞ս է վերականգնելու Հայաստանի հետ հարաբերություններն ԱԺ ընտրություններից հետո, հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ոչինչ չի փլուզվել, Երևանը Մոսկվայի ռազմավարական գործընկերն է:
Պուտինի հայտարարությանն անդրադարձել են Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նրանց կարծիքով՝ ՌԴ ղեկավարի հայտարարությունն անկեղծ էր, և երկու երկրների ղեկավարների միջև հարաբերությունները լարված չեն, չհասկացվածության խնդիր կա ավելի ցածր մակարդակներում:
Թևան Պողոսյանն ավելի կարևորում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկ արած այն հայտարարությունը, թե երբ ՀՀ ենք ասում, հասկանում ենք պետությունը, ոչ թե անձերը:
«Այս տրանսֆորմացիան պետք է առաջ տանել`ի շահ ՀՀ-ի, այլ հարց, որ այդ աշխատանքներում բոլորը պետք է ընդգրկված լինեն, այդ թվում նաև Հայաստանում պետք է ուսումնասիրենք ՌԴ-ն, նրա ինստիտուտները, որ հասկանանք՝ ո՞ւմ հետ գործ ունենք և ինչպես: Նախկինում աշխատանքը տարվել է անհատների միջոցով, ոչ ինստիտուտների միջև: Հիմա դա պետք է կարգի բերվի: Այսօրվա տեղեկատվական պատերազմի դարում Ադրբեջանը ռուսական մամուլի հետ ավելի ջերմ աշխատանք է տանում, քան մենք: Մենք պետք է այդ բացթողումները կարողանանք լրացնել, պետք է ճիշտ ձևով կարողանանք բացատրել մեր փոփոխությունները, որ շահերի բախման հարթությունում խնդիրներ չառաջանան: Ես չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանն ասում է`ՌԴ-ի հետ խնդիր չունենք, բայց դա իր հարթությունում, իր կապերով, ճյուղային մակարդակներում էլ պետք է գնան, նստեն, աշխատեն և խնդիրներ չլինեն»,- ասել է Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավարը:
Սուրեն Սարգսյանը ևս այն կարծիքին է, որ Հայաստան-ՌԴ ամենաբարձր մակարդակում աշխատանքը ստացվում է, խնդիրներ կան երկրորդ էշելոնում:
«Բնական է, որ մեծ հաշվով հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, բայց այս ընթացքում մենք ականատես ենք եղել, որ գոնե միջին օղակներում կամ իշխանության երկրորդ էշելոնում կան որոշակի խնդիրներ: Այդ խնդիրները շարունակական աշխատանքի և լուծման կարիք ունեն: Եթե այդ խնդիրների մասին հայկական կողմը չի բարձրաձայնում, ռուսական կողմը պարբերաբար բարձրաձայնում է: Առաջին դեմքերի մոտ կա փոխըմբռնում և ընկալում, կարող ենք ասել վստահություն, ապա մի փոքր ավելի ներքև շատ դեպքերում վստահության տոտալ բացակայություն կա հայ գործընկերների նկատմամբ: Այդ ուղղությամբ պետք է աշխատի նաև վարչապետը, որ իր թիմակիցները կարողանան գործել, ինչպես ինքն է գործում, այսինքն՝ ազատ ու անկաշկանդ մթնոլորտում հանդիպեն, շփվեն»,- հայտարարել է Սուրեն Սարգսյանը:
15:50 16.06.2025
Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունՀունիսի 14-15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում: Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից […] ...
15:40 16.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստըՀունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...