13:34 21.12.2018
Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քննարկվել է Ռուսաստանից նոր տոնածառ գնելու հարցը: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ելույթում հայտարարել է, թե ինքը պետք է այլ թեմայով խոսի:
«Պարո՛ն քաղաքապետ, եկել եմ Ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից»,- ասել է Անի Սամսոնյանը՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններն ու գործողությունները միմյանց չեն համապատասխանում:
Ավագանու անդամը ասել է, որ քաղաքապետը սկզբունքային գործիչ չէ: Օրինակ՝ նախընտրական հայտարարություններում Հայկ Մարությանն ասել է, թե պետք է ունենալ աղբահավաքության երկրորդ օպերատոր, մինչդեռ ընտրվելուց հետո քաղաքային իշխանությունը մոռացավ այդ մասին:
«Դուք անկարող եք լուծել Երևանի աղբահավաքության հարցը»,- ասել է Անի Սամսոնյանը՝ հարց ուղղելով՝ գուցե քաղաքապետը դրակա՞ն վերաբերմունք ունի «Սանիտեք» ընկերության հետ, կամ գուցե նրան սպառնո՞ւմ են:
«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին ֆլեշմոբ անել»,- ասել է Անի Սամսոնյանը՝ միաժամանակ նշելով, որ քաղաքապետարանն առաջնային է համարում ունենալ շքեղ տոնածառ՝ պատճառաբանելով, թե դա հանրության պահանջն էր, մինչդեռ այդպես էլ ուշադրություն չեն դարձնում հանրության այն պահանջին, որ պետք է արդյունավետ կազմակերպել աղբահավաքությունը:
15:50 16.06.2025
Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունՀունիսի 14-15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում: Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից […] ...
15:40 16.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստըՀունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...