Ավտոկայանատեղիների հարցը Երևանի ավագանու օրակարգում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Ավտոկայանատեղիների հարցը Երևանի ավագանու օրակարգում է

15:40 21.12.2018

Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում է եղել նաև կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը:

Ներկայացված նախագծում նշված է, որ Երևան քաղաքի ավագանու 2013-2018թ.թ. համապատասխան որոշումների հիման վրա ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, վճարելով սահմանված չափով տեղական վճարը, դիմել են կազմակերպված և գործող ավտոկայանատեղերը 2019թ-ի ընթացքում շահագործումը շարունակելու իրավունք ստանալու խնդրանքով։

Ավտոկայանատեղիների շահագործման համար դիմում ներկայացրած ընկերությունների ցանկը հասանելի է այստեղ:

«Թվով 54 անձանցից 27-ը դիմել են շահագործման իրավունքի թույլտվության համար»,- ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ հավելելով, որ Շահումյանի հրապարակում 30-ական կայանատեղի ունենալու «Ամերիա» բանկի և «Էլիտ պլազայի»-ի դիմումների հարցը հանված է ցանկից, քանի որ ավագանու նիստից առաջ բուռն քննարկումներ են եղել:

Նավասարդյանն առաջարկել է նախագիծը քննարկել առանց այդ ընկերությունների դիմումներին անդրադառնալու կամ անդրադառնալ յուրաքանչյուր ավտոկայանատեղիին առանձին-առանձին:

«Օրենքի խախտում կա այդ երկուսի պարագայում: Նրանք ոչ թե ֆասադային հատվածն են ցանկանում օգտագործել իրենց շենքերի, այլ հրապարակն են ցանկանում օգտագործել որպես ավտոկայանատեղի»,- նկատել է «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել է հանել հարցն օրակարգից: «Իմ քայլ» խմբակցությունը դրան դեմ  է եղել:  Որոշվել է, ամեն դեպքում, հարցեր ուղղել հիմնական զեկուցողին և ելույթներ ունենալ, իսկ  ելույթների ժամանակ նշել է, որ օրենքը  բավականին թերի է ու դրանից ելնելով՝ նախագիծը  չպետք է անգամ քննարկվի: Նախ պետք է սկսել համակարգին վերաբերող խնդիրները լուծելուց:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

15:40 16.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

Հունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:30 16.06.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP