Շիրակի մարզի Կապս գյուղի վթարային դպրոցը դուրս է մնացել դպրոցաշինական ծրագրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Շիրակի մարզի Կապս գյուղի վթարային դպրոցը դուրս է մնացել դպրոցաշինական ծրագրից

19:21 22.12.2018

Սեյսմակայունության առումով՝ խիստ վթարային, հիմնանորոգման ծրագրերում՝ հրատապից դուրս: Այսպես է ստացվել Շիրակի մարզի մի քանի վթարային դպրոցների համար: Կառավարությունը հաստատել է այն դպրոցների ցանկը, որոնք հաջորդ տարվանից կա՛մ կհիմնանորոգվեն, կա՛մ հիմքից նորը կկառուցվեն:

Շիրակի մարզի տասնյակ վթարային դպրոցներից այդ ծրագրում է ընդգրկվել երկուսը: Երկամյա դպրոցաշինական ծրագրից դարձյալ դուրս է մնացել Կապսի միջնակարգ դպրոցը, որը 2017 թվականին կատարված ուսումնասիրությունների եզրակացությամբ՝ 3-րդ, մասամբ 4-րդ աստիճանի վթարայնության է:

1990-ականների մութ ու ցուրտ տարիների պատկերը Կապսի դպրոցում մինչ օրս մնացել է: Դպրոցը Շիրակի մարզի հազվագյուտ գյուղական դպրոցներից է, որտեղ սոլյարայուղի վառարանները դասասենյակներից հանվում են միայն մայիս ամսին: Չմրսելու համար վառելանյութի օրվա չափաբաժինը աշխատում են չխախտել: Ամեն դասարան 1 ժամում մեկուկես լիտր վառելիք է վառում, որ դասասենյակներում ունենան 18 աստիճան տաքություն:
Հեղուկ վառելիքով ջեռուցումը մեծ դասասենյակների համար է, էլեկտրականությունը՝ փոքրերի, ինչը դպրոցի համար հավելյալ ծախս է պահանջում: Վթարային, փլուզվող ու բազմաթիվ անցքեր ունեցող պատերով դպրոցը տաք պահել չի լինում: Գյուղի դպրոցը 1980-ականներին է կառուցվել, վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ շենքը ներսից ու դրսից քայքայվում է: 300 աշակերտի համար կառուցված դպրոցն ունի 62 աշակերտ:
Տարեցտարի աշակերտների թիվը պակասում է: Ծնողները հրաժարվում են վթարային դպրոց ուղարկել իրենց երեխաներին` տեղափոխել են հարևան համայքների դպրոցներ: Կապսի դպրոցը տուժում է նաև ռուսական ռազմաբազայի ուսումնական զինավարժանքների հետևանքով:
2017 թվականին դպրոցում սեյսմիկ վիճակի ուսումնասիրություններ են կատարվել, կա եզրակացություն, որ դպրոցի շենքը 3-րդ, մասամբ 4 աստիճանի վթարայնություն ունի:
Կապսի դպրոցը մի քանի անգամ ընդգրկվել է մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրերում, բայց հետո դուրս է մնացել գումարների բացակայության պատճառով, այնինչ տարիներ առաջ նախագիծ-նախահաշիվ էր կազմվել, ըստ որի՝ 200 մլն դրամ էր հարկավոր շենքը հիմնանորոգելու համար:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

13:11 04.08.2025

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ […] ...

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

13:00 04.08.2025

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մ-6, Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում  է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:50 04.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

12:37 04.08.2025

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

BACK_TO_TOP