Ի՞նչ են ուտում Սուրբ Ծննդին տարբեր երկրներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Ի՞նչ են ուտում Սուրբ Ծննդին տարբեր երկրներում

23:29 22.12.2018

Սուրբ  Ծննդյան ճաշատեսակներ կան աշխարհի տարբեր երկրներում:  Корреспондент.net-ը հավաքել է 13 տարբեր երկրների սուրբծննդյան ուտեստները:

Ֆրանսիա

Ֆրանսիայում հնդկահավը Սուրբ Ծննդյան սեղանի գլխավոր ուտեստներից է: Այն պատրաստում են շագանակի հետ:

Կանադա

Կանադայում նույնպես Սուրբ Ծննդի գլխավոր ուտեստը պատրաստվում է հնդկահավով և մատուցվում հատուկ սոուսով: Տոնական սեղանի անբաժան ուտեստներից է նաև խոզի մսով, կարտոֆիլով և սոխով կարկանդակը:

Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում Սուրբ Ծննդին պատրաստում են անսովոր բաղադրությամբ և գոյով աղանդեր: Այն պատրաստվում է բրնձով և քաղցր կարտոֆիլով: Հենց կարտոֆիլի պատճառով էլ ուտեստը վառ մանուշակագույն է ստանում:

Վենեսուելա

Վենեսուելայում Սուրբ Ծննդին ընդունված է պատրաստել լատինաամերիկացիների սննդարար ավանադական ուտեստը՝ հալակուն: Այդ ուտեստի բաղադրության մեջ մտնում է 3 տեսակի միս՝ խոզի, տավարի և հավի, ինչպես նաև ծովամթերքներ:

Շվեդիա

Շվեդիայում ձգտում են չսահմանափակվել մեկ «կենտրոնական» ուտեստով, սակայն տոնական սեղանին միշտ կան ավանդական կոլոլակները:

Հունաստան

Հունական ավանդական ապուրը կոչվում է ավգոլեմոնո: Այն պատրաստվում է հավի մսով՝ կիտրոնաձվային սոուսի մեջ, և համարվում է Սուրբ Ծննդյան գլխավոր ուտեստը:

Պուրետո Ռիկո

Պուերտո Ռիկոյում տոնի ամենակարևոր տարրը կոկտիտոն է: Դա ալկոհոլային գոգոլ-մոգոլ է, որի բաղադրության մեջ, բացի ձվի դեղնուցից՝ մտնում է նաև ռոմ, կոկոսի կաթ, եփված խտացրած կաթ, վանիլին, դարչին և մշկընկույզ:

Գերմանիա

Գերմանացիներից շատերը սիրում են քաղցր կեքսեր: Եվ հենց չամիչով կեքսն էլ համարվում է գերմանացիների՝ Սուրբ Ծննդյան գլխավոր ուտեստներից մեկը:

Հնդկաստան

Հնդկաստանի կաթոլիկները ևս ունեն իրենց սուրբծննդյան ուտեստը: Ուտեստի անվանումը Dukra Maas է: Այն պատրաստվում է շոգեխաշած տավարի և խոզի մսից: Ուտեստը մատուցվում է բրնձի բլիթներով:

Ճապոնիա

Սուրբ Ծննդին Ճապոնիայում ընդունված է ընկերների հետ զվարճանալ: Քրիստոնյա ճապոնացիներից շատերն այդ օրը նախընտրում են գնալ  KFC:

Բրազիլիա

Սուրբ Ծննդի առավոտյան Բրազիլիայում պատրաստում են քաղցր բոված հաց: Հացի կտորները թաթախում են թվի և կաթի մեջ, այնուհետ շաքարավազ են լցնում վրան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP