Ընդամենը 90 տարեկան երեխա եմ. Հովհաննես Չեքիջյանը նշում է ծննդյան տարեդարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ընդամենը 90 տարեկան երեխա եմ. Հովհաննես Չեքիջյանը նշում է ծննդյան տարեդարձը

12:50 24.12.2018

Կոմիտաս, Չայկովսկի, Վերդի, Խաչատրյան … Հայ ու համաշխարհային դասականների կատարումներով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էր, ինչպես նաև Օպերային թատրոնի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, մի շարք այլ կոլեկտիվների երաժիշտներն ու մենակատարները:

Հոբելյանական համերգի հերոսը Ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն էր, որն այս տարի նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը:

Շնորհավորական ուղերձներ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանից, ՌԴ մշակույթի նախարարից, աշխարհի տարբեր անկյուններից, Առաջին աստիճանի պատվո մեդալ ՀՀ արտգործնախարարությունից, ծաղկեփնջեր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, Ամենայն Հայոց Կարթողիկոս Գարեգին երկրորդից, Մաեստրոյի արվեստի երկրպագուներից, անակնկալ նվերներ, իսկ ամենակարևորը՝ չդադարող ծափեր՝ որպես սիրո ամենաջերմ արտահայտություն Արվեստագետի հանդեպ, որն արդեն շուրջ յոթ տասնամյակ տիրաբար իշխում է հայ մշակույթի երկնակամարում:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ կայացավ այս համերգը, որը, ինչպես տեսաք, վատը չէր: Զառամյալ ծերունու տարիք ունեմ, բայց ասեմ, որ ինձ բոլորովին այդպիսին չեմ զգում: Ինձ լավը կամեցողներից շատերն ուզում են ինձ հարյուր տարեկանում տեսնել, ընդամենը 3200 օր է պետք դրա համար: Ես, իհարկե, լավատես եմ, գուցեև լինի այդ բանը, բայց առայժմ ընդամենը 90 տարեկան երեխա եմ»,- իրեն բնորոշ հումորով համերգի ավարտին ասաց մաեստրո Չեքիջյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված համերգին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին երկրորդ Կաթողիկոսն ու ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

17:35 02.08.2025

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

BACK_TO_TOP