13:43 24.12.2018
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության դեմ, քանի որ իր խոսքերով` այս երկու կառույցներն իրեն ապօրինի գաղտնալսում են 2012 թվականից, իսկ ինքն այդ մասին իմացել է ընդամենը «Սասնա ծռեր» խմբի դատավարության ընթացքում: Այս մասին ինքը` Եղնուկյանը, հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ:
Եղնուկյանն ընթերցեց իր հայտարարությունը, որում նշվում էր, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործերից երևում է, որ 2014-2015 թվականներին իրեն գաղտնալսել են, թեև դրա համար հիմքեր չեն եղել: Ավելին, Եղնուկյանը պնդում է, որ այդ ձայնագրություններն էլ չեն ոչնչացվել ու հետագայում օգտագործվել են իր դեմ:
Դատարանի միջոցով` գաղտնալսման մասին որոշումը կայացվել է միայն 2016 թվականի հուլիսի 18-ին քննչական խմբի ներկայացրած հիմքերով, նշում է Եղնուկյանը: Ըստ նրա` քննչական խումբն օպերատիվ տվյալների վրա է հղում կատարել, ինչը նշանակում է, որ կա՛մ գաղտնալսել են իր հեռախոսները, կա՛մ իրեն գաղտնալսել են տանը դրված սարքերի միջոցով: Դատարանը, ըստ Եղնուկյանը, հրաժարվել է իրեն տրամադրել այդ օպերատիվ տվյալները` նախ նախաքննության գաղտնիքի հիմնավորմամբ, ապա խոստացել են տրամադրել դատավարության ավարտին:
Եղնուկյանի խոսքերով` հեղափոխությունից հետո էլ ոստիկանությունն է հրաժարվել այդ տվյալները տրամադրել, իսկ ԱԱԾ-ից հայտնել են, որ գաղտնալսումներ, իրոք, եղել են: Նա ասաց, որ միակ տարբերակը, երբ ինքը կարող է իմանալ այդ գաղտնալսումների մասին, իր արդարացման վճիռն է, և հետևաբար, ըստ Եղնուկյանի, պետությունը շահագրգռված չէ արդարացնել իրեն:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն իր հերթին նշեց, որ նախկինում ցանկացած պարագայում այս մարմինները կարող էին գաղտնալսել մարդկանց ու ջանք չէին գործադրում թույլտվություն ստանալու համար, իսկ հիմա իրենք հուսով են, որ այդպիսի բան չի լինի: Բայց ըստ փաստաբանի` նախկինում էլ, ներկայում էլ, այս կառույցները չեն տարբերվում իրենց գործելաոճով:
Հայրապետյանը նշեց, որ իրենք այս պայմաններում ստիպված են դատարան դիմել` ԱԱԾ պետի և ոստիկանապետի դեմ, քանի որ չեն հարգվում մարդկանց իրավունքները: Խոսքը նաև այն մասին է, որ նախկինում Եղնուկյանի նկատմամբ իրականացված գաղտնալսումները չէին ոչնչացվել ու ավելին` ավելի ուշ իրառվել էին:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...