19:14 24.12.2018
Ինչպես հայտնի է, օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ նոր՝ կետային ուսումնասիրություն է պատվիրված և դրա պատասխանը ստանալուց հետո միայն կարող են ասել՝ 850 հազար եվրո արժեցող տրանսպորտային նոր ցանցի նախագիծն իրականություն կդառնա՞, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ ծրագրի հիմքում, ըստ քաղաքապետի, 2014 թվականի ուղևորահոսքի հաշվարկն է, ինչը հին է:
«20 տոկոսից պակաս եղավ շեղումը, մենք կարող ենք հիմք ընդունել այս թիվը, եթե ոչ, ապա ամբողջ ուսումնասիրությունը դրվում է հարցի տակ»,- ասել է Երևանի քաղաքապետը:
Երևանի քաղաքապետի այս հայտարարությանն այսօր անդրադարձել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Դու եթե ուզում ես մի բան անել, պետք է ուրիշին պատվիրել, որ կարողանաս այս միջազգային խորհրդատուի վրա մատ թափ տալ: Կարելի է վաղը մի հատ էլ ուրիշ թիվ ասել՝ միջազգային խորհրդատու, ճշտի՛ր, թե 21.3 տոկոսի նկատմամբ շեղում կա՞, թե՞ չէ: Հաջորդ օրն ասել՝ ճշտի՛ր 18.7 տոկոսի նկատմամբ շեղում կա՞, թե՞ չէ: Հետո ասել՝ գիտես, այս մարդկանց արտաքին տեսքը դուրս չի գալիս, ես ուզում եմ ավելի երիտասարդ աղջիկներ էս մոնիթորինգն անեն, հետո ասի՝ ավելի երիտասարդ տղաներ եմ ուզում՝ անեն, դրանց բովանդակությունը չի փոխվում»,- ասել է Պիպոյանը:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե որն է Երևանի քաղաքապետարանի կողմից ծրագիրը ձգելու, չիրականացնելու շահագրգռությունը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահն այն համոզմանն է, որ մշակված նախագիծը լավագույնն է ունեցածների մեջ:
Երևանի քաղաքապետարանում այսօր SHANTNEWS.am-ին բացատրել են, թե ինչու համաձայն չեն Պիպոյանի պնդումների հետ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...