Գողացված «Նիվա», համարանիշեր, պահեստամասեր․ ուժեղացված ծառայություն Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գողացված «Նիվա», համարանիշեր, պահեստամասեր․ ուժեղացված ծառայություն Երևանում

11:10 25.12.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանությունն անցել է 24-ժամյա ուժեղացված ծառայության։ Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքը սպասարկող ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտվեցին հանցագործության մի քանի դեպքեր։ Մասնավորապես ավտոառևանգման, համարանիշերի գողության, խանութից պահեստամասերի գողության, ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքեր։

Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն սկսելուց առաջ հրահանգավորվեցին։ Գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները։ Պարեկայինները պետք է հասարակական կարգի պահպանությունից զատ կանխեն ու թարմ հետքերով բացահայտեն հանցագործության դեպքեր՝ արագ արձագանքելով ահազանգերին։

Կարմիր բերետավորները, «հրեշտակներն» ու Երևանի համայնքները սպասարկող պարեկային ոստիկանները հրահանգավորումից հետո շարժվեցին իրենց վաստահված տարածքներ։

Մաշտոցի պողոտայում պարեկայինները հայտնաբերել են առանց առջևի համարանիշի «x6», որի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տարածք հրավիրված ճանապարհային ոստիկանների կողմից։ Աջափնյակ վարչական շրջանում էլ հայտնաբերվեց հետևի համարանիշի թվերից մեկը փակված մեքենա։ Այս դեպքում ևս վարորդը վարչական պատասխանատվության ենթարկվեց։

Երևանի տարբեր վարչական շրջաններում պարեկայինները հայտնաբերել ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխել մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձանց։

Արձանագրենք, որ ուժեղացված ծառայությունը կանխում է հանցավոր դրսևորումները։ Պատահական չէ, որ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ ոստիկանությունում չի հնչել։
Էրեբունու ոստիկանները Խաղաղ Դոնի փողոցում կասկածելի վարքագծով երկու երիտասարդի են նկատել, որոնց տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է, որ 22-ամյա Արկադի և 18-ամյա Ավետիս Դավթյանների մոտ եղած հաշվիչ հայելին ու ձայնարկիչը գողացված են։ Եղբայրները հայտնել են, որ դրանք գողացել են Նուբարաշենի խճուղու շենքերից մեկի բակում կայանված «Օպել»-ից։ Դեպքը տեղի է ունեցել նրանց բերման ենթարկվելուց ժամեր առաջ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք հայտնել են նաև, որ օրեր առաջ Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կայանված երեք մեքենայից ևս գողություն են արել։

Գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով ծառայողները։ Նրանք Նար Դոսի փողոցում նկատել են ռուսական համարանիշերով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզել են, որ մեքենան փաստաթղթեր չունի, վարորդը՝ ևս։ Տարածք հրավիրված ճանապարհային ոստիկանության ծառայողները մեքենան տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ այդ ավտոմեքենան գողացված է։ Մասնավորապես, դեկտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ իր «Նիվան» գողացել են։ Ընդ որում, մեքենան հաշվառված է Հայաստանում։ Այն հափշտակած Արսեն Նորպարոնյանը մեքենայի հայկական համարանիշերն ու փաստաթղթերը պահել է, իսկ մեքենայի վրա տեղադրել ռուսական համարանիշեր։ Ոստիկանությունում պարզվել է նաև, որ այդ համարանիշերը ևս գողացված են։ Նախնական տվյալներով՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Արսեն Նորպարոնյանը ռուսական համարանիշերը գողացել է Արաբկիր վարչական տարածքում կայանված մի մեքենայից, որի վարորդը ևս դիմել էր ոստիկանություն։

Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ոստիկանության Մարաշի բաժանմունք տեղափոխված «Նիվա»-ի զննությամբ ոստիկանները բեռնախցիկում հայտնաբերեցին երկաթե լինգ և մեքենայի պահեստամասեր։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ պահեստամասերը նույնպես գողացված են։ Դեպքը դարձյալ տեղի է ունեցել Արաբկիր վարչական տարածքում։ Արսեն Նորպարոնյանը բացատրությամբ հայտնեց, որ հայտնաբերվածը գողացել է Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող պահեստամասերի խանութից՝ բերման ենթարկվելու գիշերը։

Այսպիսին էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների՝ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը իրականացրած ուժեղացված ծառայությունը։ Բնակչության անդորրով ու սեփականության պաշտպանությամբ մտահոգ ոստիկանների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP