13:17 26.12.2018
Հայ-վրացական սահմանին ակցիա իրականացնող ջավախահայ երիտասարդների բարձրաձայնած խնդիրն արդեն լուծված է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիան իրականացնող ակտիվիստներից Անդրանիկ Ղարսլյանը նշեց, որ խնդիրը լուծում է ստացել այն բանից հետո, երբ իրենք հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ: Նրա խոսքերով` դրանից հետո ջավախահայ երիտասարդներին այդ խնդրով սկսել են այլևս չհետապնդել:
Ինչպես արդեն հայտնել էինք, Ջավախքի հայ երիտասարդները բողոքի ակցիա էին իրականացնում` նշելով, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում. նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կա՛մ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվեն:
«Խնդիրն արդեն լուծված է այդ մասով, իսկ մյուս մասով` այն երիտասարդները, ովքեր հարցաքննման մեջ էին, երեկվանից մեզ հայտնել են, որ նրանց նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է, նրանց վերադարձնելու են իրենց անձնագրերը, որպեսզի վերջիններս վերադառնան հայրենիք և Նոր տարին նշեն իրենց ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ղարսլյանը:
Նա նշեց, որ այս խնդիրը նոր չէր, իրենց պայքարը` ևս, իրենք ակցիա են իրականացրել նաև նրանց համար, ովքեր անազատության մեջ էին: Ղարսլյանը հայտնեց, որ խնդրին լուծում է տրվել, որը փոխզիջումային տարբերակ չէ, իրենք որևէ պարտավորություն չեն ստանձնել դրա դիմաց:
«Մենք չենք պարտավորվել ոչ մի բանում, երևի թե համաներման խնդիր էր, համաներեցին մեզ: Պարոն Օսիպյանին իմ առաջարկը հետևյալն էր` փակել հին էջը և սկսել նոր էջից, երևի թե առաջնորդվել են այդ գաղափարախոսությամբ»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք` խնդրին օրենսդրական մակարդակո՞վ է լուծում տրված, թե՞ զուտ համաներմամբ, ինչին Ղարսլյանը պատասխանեց.
«Երևի թե օրենսդրական մակարդակով էլ լուծում կա, ավելի կոնկրետ չեմ կարող տեղեկացնել, ինքս էլ տեղյակ չեմ` ինչ ձևով է այդ հարցը լուծվել: Երևի թե, քանի որ այդ հարցը գլոբալ էր, էլ չսկսեցին փորփրել, հակառակ դեպքում մեր վիճակը կբարդանար` և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում»:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...