00:46 27.12.2018
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական կառույցներից մեկի խոսնակ Շերվան Դերվիշը հայտարարել է, թե ռուսական զինուժի որոշ ստորաբաժանումներ մտել են Սիրիայի Մանբիջ քաղաք, որտեղից առաջիկայում պետք է դուրս գան ամերիկացի զինվորները:
Քուրդ պաշտոնյան նշել է, որ այնուամենայնիվ, այս պահին ամերիկացի զինվորները շարունակում են վերահսկել Մանբիջի և Ջերաբլուս շրջանների միջև գոյություն ունեցող շփման գիծը:
Միաժամանակ Դերվիշը տեղեկացրել է, որ ռուս զինվորների հետ միասին Մանբիջ են մտել Սիրիայի կառավարական ուժերի որոշ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ինչպես հայտնի է, Մանբիջում մեծ թվով քուրդ զինյալներ կան, որոնց դեմ Թուրքիան ծրագրում է առաջիկայում ռազմական գործողություն սկսել: Թուրքիայի գլխավոր նպատակն է քրդերին դուրս մղել Մանբիջից: Ամերիկացի զինվորները Մանբիջում համագործակցում էին քրդական ուժերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Սակայն Անկարան, մտավախություն ունենալով, թե Մանբիջը վերջնական արդյունքում կհանձնվի Սիրիայի քրդական ուժերին, ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսեց՝ քրդերի դուրսբերման վերաբերյալ, որը կարծես պսակվեց հաջողությամբ Անկարայի համար:
Չնայած Վաշինգտոնը պնդում էր, որ այդ համաձայնության արդյունքում քուրդ զինյալները հեռացել են Մանբիչից, բայց որոշ քուրդ զինյալներ դեռ պահպանում են իրենց ներկայությունը Մանբիջում, ինչը մեծապես մտահոգում է Անկարային: Այդ պատճառով էլ Թուրքիան սկսեց սպառնալ Մանբիջում կամ Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական գործողություններով: Թուրքիայի ծրագրերի համար նպաստավոր պայմաններ ստեղծեց Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի՝ ամերիկացի զինվորները 3 ամսվա ընթացքում դուրս կգան Սիրիայից:
Տեղեկացնենք, որ Սիրիայի քրդական ուժերի դեմ ռազմական օպերացիան Թուրքիան պատրաստվում է իրականացնել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ միասին:
16:30 18.06.2025
Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...
16:20 18.06.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու այս համատեքստում ԱՄՀ-ի հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Մտքեր են […] ...
16:10 18.06.2025
ՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականըՀունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։ 2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային […] ...
16:00 18.06.2025
Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄԸնդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819 խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ […] ...
15:49 18.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […] ...
15:40 18.06.2025
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...