ՀԱԷԿ-ին մերձակա Արշալույս համայնքում չկան անվտանգ ապաստարաններ. Ecolur – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

ՀԱԷԿ-ին մերձակա Արշալույս համայնքում չկան անվտանգ ապաստարաններ. Ecolur

20:02 27.12.2018

3900 բնակչություն ունեցող Արշալույսը ՀԱԷԿ-ին ամենամոտ գտնվող համայնքներից է` ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Սակայն համայնքն արտակարգ իրավիճակների դեպքում ապահովված չէ հատուկ ապաստարաններով և պաշտպանիչ միջոցներով, գրում է Ecolur-ը:

Ճառագայթային անվտանգության մասին գիտելիքներ ստանում են միայն դպրոցականները` «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման ժամանակ:

 

«Ուսման գործընթացում կան հատուկ դասաժամեր, 9-10-րդ դասարանների աշակերտներին ուսուցանում ենք և զուգահեռ անցկացնում ուսումնավարժանքներ»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Արշալույսի միջնակարգ դպրոցի զինվորական պատրաստության ուսուցիչ Համլետ Բալյանը:

«Դպրոցում որպես ապաստարան նախատեսված է մարզադահլիճը: Սակայն, ինչպես ցանկացած դպրոցի մարզադահլիճ, այն չի կարող ապաստարանի ֆունկցիա կատարել, նախ և առաջ մեծ պատուհանների առկայության պատճառով: Ինչպես հայտնի է, միջուկային վթարների համար նախատեսված ապաստարանները պետք է լինեն ոչ ապակեպատ: Դպրոցն իր միջոցներով ապահովվել է առաջին անհրաժեշտության տեղեկատվական ուղեցույցերի առկայությունը: Բոլոր հարկերի միջանցքներում փակցված է տարհանման պլանը, ռազմագիտության դասարանում` միջուկային վթարի դեպքում պաշտպանվելու պաստառ: Անվտանգության հետ կապված երաշխիքները պետք է կառավարության մակարդակով տրվեն, և այն մարդկանց կողմից, որոնք պատասխանատու են և ապահովում են ատոմակայանի անվտանգ աշխատանքը: Լավ կլիներ, որ մենք ոչ թե սեփական պատկերացումներով հավատայինք, որ անվտանգ է, այլ համոզվեինք, առնչություն ունենայինք փաստաթղթերին, – ասել է Համլետ Բալյանը և հավելել, – մեզ քննարկումներին չեն հրավիրում, մենք կցանկանայինք մասնակցել, ներկայացնել մեր խնդիրները` սկսած անհատական պաշտպանության միջոցներից, որոնցով պետք է յուրաքանչյուրն ապահովված լիներ»:

 

Նրա կարծիքով` ՀԱԷԿ-ը պետք է շարունակի աշխատել` «հաշվի առնելով Հայաստանի սակավ էներգետիկ ռեսուրսները»:

Արմավիրի մարզում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման մասին դպրոցի զինղեկը տեղյակ չէ, նոր ատոմակայանի կառուցման խնդրին տեղյակ է մասնակի:

Արշալույսի բնակիչները քիչ են տեղեկացված ՀԱԷԿ-ին առնչվող հարցերին, միջուկային վտանգի իրազեկվածության մասին իրենց գիտելիքները գնահատում են «բավարար»:

«Վերջին 10 տարվա ընթացքում ոչինչ չեն տվել, 10 տարի առաջ գոնե յոդ էին տալիս, հիմա ընդհանրապես ոչինչ չկա: ՀԱԷԿ-ի անվտանգության հետ կապված որևէ քննարկման չենք մասնակցել, մեզ ոչ մի տեղ քննարկման չեն հրավիրում: Ինչ-որ չափով տեղեկացված ենք, համայնքապետարանում ժողովների ժամանակ նկարագրել են, թե ինչպես են տարհանելու բնակչությանը: Ասել են` պետք է նկուղներում թաքնվեք, առանց պատուհանների նկուղներում չթաքնվեք: Անգամ ասել են` որոնք են լավ նկուղները, որ այդտեղ գնանք թաքնվենք»,- ասել են տեղացիները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP