19:16 27.12.2018
Այն, ինչ ունենք մեր ճանապարհներին հատկապես վերջին շրջանում, ոչ թե խցանում է, այլ երթևեկության ինտենսիվության աճ: Այսպես են կարծում Ճանապարհային ոստիկանությունում՝ պարզաբանելով, որ «խցանում» բառը մասնագիտական տերմինաբանության մեջ օգտագործում են այն դեպքում, երբ երթևեկությունն ամբողջությամբ կանգնած է և շարժ չկա: Ներկա պահին Երևանում օրվա որոշ ժամերի առկա է ընդամենը մեծ ինտենսիվություն: Դրան նպաստող ամենամեծ գործոնը տրանսպորտային միջոցների շեշտակի աճն է` SHANTNEWS.am-ի հետ զրույցում նկատեց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:
«Եթե հաշվի առնենք 2018 թվականի 11 ամսվա տվյալները, մոտ 67-68 հազար նոր ներկրված տրանսպորտային միջոց է հաշվառվել Հայաստանի հանրապետությունում, որոնց գերակշիռ մասը շահագործվում է հենց Երևան քաղաքում: Ծավալով կամ նույն մակերես ունեցող ճանապարհներով սկսել են երթևեկել ավելի մեծ քանակով մեքենաներ, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարիների համեմատ, երբ ներկրման առավելագույն ցուցանիշը եղել է 30-35 հազարը»,- ասաց նա:
Խցանումների հիմնական աղբյուրներից մեկը համարվում են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները: Ինտենսիվ երթևեկության մեծացմանը զուգահեռ դրանք ևս որոշակի ավելանում են, ինչն էլ իր հերթին բերում է ճանապարհի թողունակության նվազմանը՝ երթևեկությունը սկսում է դանդաղել: Շատ վարորդներ էլ օգտվելով առիթից, թե երթևեկությունը դանդաղ է, սկսում են ընթացքում հեռախոսով խոսել, ավելին՝ անգամ համացանց մտնել և սեփական անուշադրության հետևանքով վթարի ենթարկվել:
Պայմանավորված նաև նախատոնական աժիոտաժով՝ երթևեկության ինտենսիվությունը մի քանի անգամ ավելացել է: Մայրաքաղաքի հարակից ու նաև հեռավոր մարզերից շատացել է մարդկանց հոսքը: Շատերը գալիս են իրենց ապրանքը վաճառելու, շատերն էլ գնումներ կատարելու: Նման դեպքերում բարձրանում է նաև ճանապարհային ոստիկանության զգոնությունը: Եթե սովորական օրերի խցանումներ չունենալու համար օգտագործվում են այսպես կոչվող խելացի լուսացույց, համապատասխան գծանշումներ, ապա այսպիսի դեպքերում ոստիկանության անմիջական հսկողությունն ուժեղացվում է:
«Երևան քաղաքի բոլոր հանգուցային կետերում, այսինքն՝ այն խաչմերուկներում, որտեղ իրականում մեր կանխատեսմամբ հնարավոր է՝ լինեն, այսպես ասած, կոնֆլիկտային կետեր, որ խցանումներ կարող են առաջացնել, տեղակայված են ճանապարհային ոստիկանության կարգախմբեր, բացի դրանից, գրեթե բոլոր շուկաների, բոլոր մեծ առևտրի կենտրոնների մերձակայքում կան կարգախմբեր, որոնք հենց տրանսպորտի հոսքը կարգավորելու նպատակ են հետապնդում: Փորձում ենք ամեն ինչ անել, որ խուսափենք խցանումներից»,- տեղեկացրեց ՀՀ ՃՈ պետի տեղակալը:
Խցանումներից ստացվու՞մ է խուսափել, թե՞ ոչ, անձամբ համոզվելու համար որոշեցինք քաղաքում շրջայց կատարել: Գնդապետ Հայկազ Մաթևոսյանը համակարգում աշխատում է 28 տարի: Փաստում է՝ այն, ինչ ունենք հիմա, աննախադեպ է:
«Ճանապարհների թողունակությունը, եթե նախատեսված է տվյալ ժամանակահատվածի համար, ընդունենք մեկ ժամի համար իքս քանակի մեքենաներ, այսօր տվյալ գոտին 2 իքս, 3 իքս մեքենաների թողունակություն է ապահովում»,- ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:
Երևանի գործընկերներին օգնելու համար հարակից մարզերից էլ կարգախմբեր են եկել ու մինչև դեկտեմբերի 31-ը կփորձեն ճանապարհներին բացառել խցանումները: Գնդապետ Մաթևոսյանն ուղեկցում է ամենածանրաբեռնված փողոցներից մեկը, որտեղ հենց մարզային տեսուչներն են երթևեկությունը կարգավորում: Ի դեպ՝ նման փողոցներում ծառայություն իրականացնում է երկու կարգախումբ և մեկ ղեկավար:
Եղիշե Եղյանն էլ Արմավիրի մարզից է եկել: Արդեն շուրջ 15 օր է՝ գործընկերների հետ փորձում է կարգավորել մեծ փողոցների երթևեկը: Վստահեցնում է, թե բոլոր միջոցները ձեռնարկում են կուտակված մեքենաները խաչմերուկի տարածքներից դուրս բերելու համար, որպեսզի երթևեկության բնականոն ընթացքը չխաթարվի:
«Ծառայությունը խաչմերուկների, առևտրի կենտրոնների տարածքներում սկսվում է ժամը 12:00-ից մինչև հատուկ կարգադրություն: 12:00-ից հնարավոր է մինչև 19:00, 20:00-ն, 21:00»,- նշեց ՀՀ ՃՈ տեսուչ Եղիշե Եղյանը:
Նման կարգախմբեր Երևանում շատ կհանդիպես, բայց միայն ոստիկանության համապատասխան քայլերով չէ, որ պետք է բացառել խցանումները, ասում են ոստիկանությունում, դրա համար պետք է վարորդներն ու քաղաքացիներն էլ իրենց հերթին օգնեն: Իսկ ինչ անե՞ն:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը կասկածում է՝ գուցե սխալ հասկանան, մտածեն, թե մարդկանց կոչ են անում չօգտվել տրանսպորտային միջոցից, բայց, այնուամենայնիվ, հորդորում են երթևեկության մեջ ծավալը չավելացնել, ինչու ոչ, նաև առողջ ապրելակերպ վարելու համար այլընտրանքային միջոցներից օգտվել, օրինակ՝ կարճ ճանապարհները հաղթահարել ոտքով, օգտվել Մետրոպոլիտենից: Իսկ առաջին ու գլխավոր կոչը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն է և ոչ միայն:
«Ավելորդ շտապողականություն չցուցաբերել, վերջին վայրկյանին մուտք չգործել խաչմերուկ կամ դեղին լույսը միանալու պահին նոր միայն մուտք չգործել խաչմերուկ, լինել երթևեկության մեջ փոխադարձ զիջող: Եթե հասկանում ենք, որ մուտք գործելուց հետո չենք կարողանալու ազատել, ապա համբերատար պետք է սպասել ևս 10-20 վայրկյան և բոլորը կարողանան ժամանակին հասնել տուն»,- հորդորեց ՀՀ ՃՈ պետի տեղակալը:
Իսկ տուն անփորձանք հասնելու համար Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ հորդորել է. «Մի՛ շտապիր, քեզ տանը սպասում են»:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...