21:25 01.01.2019
Ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը 2019 թվակնի հունվարի 1-ի դրությամբ, ինչպես և տարիներ շարունակ, զբաղեցնում է նորվեգացի Մագնուս Կարլսենը։ 2700chess.com կայքի վարկանիշում նա ունի 2835 միավոր։ Նրան փոքր հեռավորավորության վրա հետապնդում է այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում նրան զիջած Ֆաբիանո Կարուանան՝ 2827 միավորով։
Այս կայքը պարբերաբար ներկայացնում է շախմատիստների մրցելույթների հիման վրա կազմած վարկանիշը և հեղինակություն ունի շախմատային աշխարհում։ Այս վարկանիշային աղյուսակի համաձայն՝ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանն այսօրվա դրությամբ ունի 2767 միավոր ու եզրափակում է ուժեղագույն շախմատիստների տասնյակը։ Նա իր տեղը պահպանել է նախորդ թարմացումից հետո։
Արոնյանի լավագույն արդյունքները եղել են այս վարկանիշային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները, սակայն նա այդպես էլ չի կարղացել առաջ անցնել աշխարհի գործող ու բազմամյա չեմպիոն Մագնուս Կարլսենից ու զբաղեցնել առաջին տեղը։
Դասական շամատից բացի, այս կայքը ներկայացնում է նաև բլից շախմատի դասակարգումը, որով Հայաստանի առաջատարը ավելի լավ հորիզոնականում է․ Լևոն Արոնյանն այստեղ 6-րդ տեղն է գրավում։ Այս վարկանիշում նույնպես առաջտարը Կարլսենն է։
18:55 25.06.2025
«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերը գնելու իրավունք։ Ֆատին «Բլարսելոնայում» է 2012 թ. հուլիսից և 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ...
18:45 25.06.2025
Հրդեհ՝ Արգավանդ գյուղումՀունիսի 25-ին՝ ժամը 13։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։ ...
18:36 25.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդըԼիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...