Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

09:32 04.01.2019

Հունվարի 3-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի մոտ 26-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1963 թ․) և «Nissan Bluebird» մակնիշի (վարորդը՝ Ջ. Ղ., ծնված 1968 թ․) ավտոմեքենաները:

«Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Լ. (ծնված 1987 թ.), Ա. (ծնված 2017 թ.), Ս. (ծնված 2015 թ.) Թ.-երը, Մ. Մ.-ն (ծնված 1970 թ.), Ս. (ծնված 1996 թ.), Տ. (ծնված 2002 թ.), Ն. (ծնված 2015 թ.) Մ.-երը, «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Հ. Ղ.-ն, Բ. Մ.-ն և Լ. Մ.-ն (ծնված 2011 թ.) տեղափոխվել են Գավառի ԲԿ:

Մինչ շտապօգնության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը, փրկարարները վարորդներին և «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին՝ Ս. Մ.-ին, հրշեջ ավտոմեքենայով տեղափոխել են Գավառի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ջ., Հ. Ղ.-երը և Բ. Մ.-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP