Զոհասեղանին Հայաստանի ճակատագիրն է. «Հոգևոր Հայաստան» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Զոհասեղանին Հայաստանի ճակատագիրն է. «Հոգևոր Հայաստան»

16:51 23.10.2017

«Հոգևոր Հայաստանը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայրենակիցներ, աշխարհաքաղաքական ահագնացող մարտահրավերների պայմաններում երկրի ներսում շարունակվող քաղաքական, տնտեսական, հոգևոր-բարոյական աննախադեպ անկումը մեծապես վտանգում է պետականության հիմքերն ու հայոց ապագան։

Վիճակն օրհասական է դարձնում ժողովրդի մեջ արմատացած հուսալքությունը, արդարության հանդեպ հավատի կորուստը, վստահություն ներշնչող վերնախավի բացակայությունը …

Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ու հայոց ճակատագիրն է … Օրվա հրամայականն է բացահայտել ու միավորել դեռևս առկա իրական ազգային մտավոր ներուժը, առաջ քաշել ազգի և երկրի փրկության ճշմարիտ օրակարգ, որն ի վիճակի կլինի իր շուրջը համախմբել համայն հայության ներուժը և առաքելական մեծագործությունների մղել մեր ժողովրդին։

Պահը պատմական է, թերևս վերջինը այս հուսահատ իրողությանը վերածննդի շունչ հաղորդելու, դիմագրավելու մեր ապագան վտանգող դավադիր հաշվարկներին։ Լռելն այլեւս աններելի է, հապաղելը՝ կործանարար, ամակերպվելը՝ դավաճանություն։ Սթափվի՛ր, Հայ մարդ … Արձագանքի՛ր … Տեր կանգնիր վտանգված հայրենիքիդ …

Հասմիկ Պապյան-օպերային երգչուհի

Խաչիկ Չալիկյան-ռեժիսոր, դրամատուրգ

Եղիշե Պետրոսյան-երգահան, երաժիշտ

Վարդան Խաչատրյան-փիլիսոփա, կրոնագետ

Ռուբեն Կարապետյան-պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն Վաթյան-կինոդրամատուրգ

Անահիտ Այվազյան-բանաստեղծուհի, ԱՄՆ

Հրաչյա Արզումանյան-քաղաքագետ, «Աշխարհ» ռազմավարական կենտրոնի տնօրեն, Արցախ

Լևոն Բեկլարյան-ՖՄ դոկտոր պրոֆեսոր, Ռուսաստան

Աշոտ Գևորգյան-ՖՄ դոկտոր պրոֆեսոր 

Գրիգոր Բարսեղյան-ՖՄ դոկտոր պրոֆեսոր

Կարինե Հայրապետյան-մշակութաբան, ԳՀՄԱ ԵՄ մասնաճյուղի պատասխանատու, Գերմանիա

Արուս Մանվելյան- ճարտարապետ, Գերմանիա

Արթուր Օշականցի-նկարիչ, Մեծ Բրիտանիա

Դիանա Մարտիրոսյան-բանաստեղծուհի.

Արմեն Մովսիսյան-երգահան, ԱՄՆ

Նիկոլ Աղաբաբյան-նկարիչ»:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

15:59 30.04.2025

Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի […] ...

Զննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթ

15:57 30.04.2025

Զննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Ուշի բնակավայրի 53-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ և անձնական օգտագործման համար պատրաստում թմրամիջոց: 53-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափի մարիխուանայի նմանվող զանգված: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում […] ...

Դեմբելեն կրկնել է Մբապեի ցուցանիշը

15:53 30.04.2025

Դեմբելեն կրկնել է Մբապեի ցուցանիշը

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում գրավելով Լոնդոնի «Արսենալի» դարպասը կրկնել է Կիլիան Մբապեի ցուցանիշը, հայտնում է Squawka-ն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլային 11 գործողություն ունի (8 գոլ, 3 արդյունավետ փոխանցում)։ Դա ՊՍԺ-ի պատմության լավագույն ցուցանիշն է ակումբային գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում։ 2020/21 մրցաշրջանում փարիզյան ակումբի նախկին հարձակվող Մբապեն նույն […] ...

Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները

15:50 30.04.2025

Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, […] ...

Հռոմում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

15:44 30.04.2025

Հռոմում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

2025թ. ապրիլի 29-ին Հռոմի Հայերի ցեղասպանության այգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկեց հայ համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Աթարյանի բացման խոսքով: Իր խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես նշեց ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների անպատժելիության հետևանքների մասին, խոսեց հայ մշակութային ժառանգության խեղաթյուրման և պատմության վերագրման, կեղծ խոսույթներ առաջ տանելու փորձերի մասին: Ելույթներով […] ...

Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա

15:40 30.04.2025

Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ դիմակայության առաջին խաղը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Այս խաղում որոշիչ դարձան դետալները: Գոլը չարձանագրվեց միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով, Մարտինելին մեն-մենակ հայտնվեց ու չգրավեց դարպասը, Լեանդրո Տրոսարը նույն իրավիճակում նույնպես վրիպեց: Կիսաեզրափակչում այսպիսի պահերը ճակատագրական են: Եզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է հրաշք […] ...

BACK_TO_TOP