16:12 04.01.2019
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակի, նրա բուժօգնությանն առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտյան քննարկել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և բժիշկների հետ։
Պաշտպանի աշխատակազմը ուշադրության ներքո կպահի ինչպես այս, այնպես էլ նրա մյուս իրավունքների հետ կապված հարցերը։
Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ հունվարի 3-ի առավոտյան կտրուկ վատացել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը. նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց:
Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին՝ «Դրոյի» գործով: 1996 թվականին նա դատապարտվել է մահապատժի, սակայն 2003 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նրան ներում է շնորհվել: Նույն հրամանագրով Արմենակ Մնջոյանի մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
17:00 30.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը16:51 30.04.2025
Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումըՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...
16:48 30.04.2025
Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքովՊակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...
16:45 30.04.2025
Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...
16:40 30.04.2025
Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն: Իտալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հասել բանավոր համաձայնության: Չնայած դրան՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չի տվել, որ Անչելոտին ստորագրի պայմանագիրը: «Ռեալի» նախագահին դուր չի եկել այն փաստը, որ Անչելոտին բանակցություններ է վարել մրցաշրջանի այս հատվածում: […] ...
16:36 30.04.2025
51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն տեղեկություն էին ստացել, որ Նոր Արմավիր գյուղի բնակիչներից մեկը տանը և օժանդակ շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց և զենք-զինամթերք: Նշված բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 8 գրամ զանգված և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: ...
16:33 30.04.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահինՆեպալում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահ Ռամչանդրա Պաուդելին։ Նեպալում ՀՀ դեսպանը հանդես է եկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի ներդրման պատրաստակամությամբ: Առանձնազրույցի ընթացքում Նեպալի նախագահը հաջողություններ է մաղթել ՀՀ դեսպանին, ով իր հերթին անդրադարձել է, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […] ...