15:44 05.01.2019
Այսօր վթարի է ենթարկվել շտապօգնության ծառայության մեքենա։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեքենայում են եղել բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Բոլորը տեղափոխվել են Հերացի համալսարանական կլինիկա: Դանիելյանը մանրամասներ է հայտնել վերջիններիս առողջական վիճակի մասին.
Բժիշկ՝ Սեյրանյան Մուշեղ Վարազդատի (25 տարեկան), կատարվել է ախտորոշիչ հետազոտություններ, աշխոտորոշումը՝ ճակատ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծված վերքեր:
Բուժքույր՝ Ստեփանյան Անահիտ Խաչիկի (58 տարեկան), կատարվել է ախտորոշիչ հետազոտություններ, ախտորոշումը՝ աջ սրունքի միջին և ստորի երրորդականի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Վարորդ՝ Խաչատրյան Լևոն Գրիգորի (63 տարեկան), կատարվել է ախտորոշիչ հետազոտություններ, ախտորոշումը՝ հեմոռագիկ շոկ, ներքին արյունահոսություն, փայծաղի և լյարդի վնասվածքի կասկած, որը պարզ կդառնա վիրահատությունից հետո:
Այս պահին բժիշկը և բուժքույրը դինամիկ հետազոտման ընթացքում են, իսկ վարորդի վիրահատությունը ընթացքի մեջ է:
Թարմացված`
Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ համալսարանական բժիշկները բարեհաջող ավարտեցին շտապ օգնության 63 ամյա վարորդի վիրաբուժական միջամտությունը. ներկա պահին տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Թբիլիսյան խճուղում շտապօգնության մեքենայի վթարի ենթարկվելու և մեքենայում գտնվողների վիճակի մասին նախնական տեղեկություններ էր հաղորդել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...