14:15 07.01.2019
ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչով է պայմանավորված 18 թեկնածուների՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու պատճառը:
«Եթե նայենք ինքնաբացարկ ներկայացրածների ցանկը, նրանք՝ վարչապետի գլխավորությամբ, գործադիրում պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերներն են: Պատճառը պարզ է՝ առաջիկայում նոր խորհրդարանի լիազորությունները ստանձնելու պահից պետք է ձևավորվի նաև նոր կառավարություն: Ենթադրվում է, որ բոլոր ինքնաբացարկ ներկայացրածները՝ վարչապետի գլխավորությամբ, կշարունակեն իրենց գործունեությունը գործադիր մարմնում»,- ասաց Հովակիմյանը:
Հարցին, թե արդյոք կլինեն պաշտոնների տեղափոխություններ, նա պատասխանեց.
«Այդ հարցի պատասխանը կտա վարչապետը, երբ կձևավորի նոր կառավարությունը»:
Հիշեցնենք, որ պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուներն են.
Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար,
Տիգրան Ավինյան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար,
Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,
Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար,
Զարուհի Բաթոյան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար,
Գարիկ Սարգսյան՝ Արարատի մարզպետ,
Տրդատ Սարգսյան՝ Վայոց ձորի մարզպետ,
Նարեկ Բաբայան՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ,
Հակոբ Արշակյան՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար,
Սուրեն Պապիկյան՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար,
Ռոմանոս Պետրոսյան՝ Կոտայքի մարզպետ,
Գնել Սանոսյան՝ Գեղարքունիքի մարզպետ,
Ֆելիքս Ցոլակյան՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար,
Դավիթ Գևորգյան՝ Արագածոտնի մարզպետ,
Էրիկ Գրիգորյան՝ բնապահպանության նախարարի պաշտոնակատար,
Անդրեյ Ղուկասյան՝ Լոռու մարզպետ,
Դավիթ Սանասարյան՝ Պետական վերահսկողական ծառայության պետ,
Արսեն Թորոսյան՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար։
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...