Արագադ Աբրամյանը և Արկադի Մկրտիչյանն իրենց նորամուտն են նշել ղազախական «Բարսի Ատիրաու»-ի կազմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Արագադ Աբրամյանը և Արկադի Մկրտիչյանն իրենց նորամուտն են նշել ղազախական «Բարսի Ատիրաու»-ի կազմում

12:54 08.01.2019

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացողներ Արագադ Աբրամյանն ու Արկադի Մկրտիչյանը 2018/19 թթ. մրցաշրջանում իրենց կարիերան կշարունակեն Ղազախստանի առաջնությունում հանդես եկող «Բարսի Ատիրաու» ակումբում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Բարսի Ատիրաու» ակումբն այս մրցաշրջանում ազգային առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում, որոնցից հաղթանակի է հասել 7-ում:
Աբրամյանն ու Մկրտիչյանն իրենց նորամուտը նշեցին Եվրոպական «Բիբլ» լիգայում, որտեղ «Բարսի Ատիրաու»-ն 71-73 հաշվով պարտություն կրեց  ալբանական «ԿՍ Տեուտայից»:

Արկադի Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրեց 35 րոպե, վաստակեց 10 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Արագադ Աբրամյանը խաղադաշտում անցկացրեց 21 րոպե, վաստակեց 17 միավոր, 2 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները

19:07 25.06.2025

Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում եղել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը եւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) ներքին գործերի ոլորտում իրականացվող աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, նախարարության միագրացիայի եւ քաղաքացիության […] ...

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

18:55 25.06.2025

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերը գնելու իրավունք։ Ֆատին «Բլարսելոնայում» է 2012 թ. հուլիսից և 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ...

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

18:45 25.06.2025

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

Հունիսի 25-ին՝ ժամը 13։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։ ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

18:36 25.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

18:26 25.06.2025

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

Լիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

18:16 25.06.2025

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...

BACK_TO_TOP