Թուրքիայի նախագահը հրաժարվել է հանդիպել Թրամփի խորհրդականի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Թուրքիայի նախագահը հրաժարվել է հանդիպել Թրամփի խորհրդականի հետ

19:22 08.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը:

Թուրքիայի նախագահը նաև ելույթ է ունեցել խորհրդարանում, որտեղ անընդունելի է անվանել Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայի ամերիկյան զորքերի դուրս գալը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը:

«Մենք շուտով կհամախմբենք մեր ուժերը Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների նվազեցման համար»,- ասել է նախագահը:

Էրդողանը նաև հայտնել է, որ Բոլթոնի հետ հանդիպել է իր խոսնակ Իբրահիմ Քալընը և ԶՈՒ ԳՇ պետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իդլիբում սիրիական զորքերի հրթիռակոծության հետևանքով սպանվել է ահաբեկիչների հրամանատարը

22:12 18.05.2024

Իդլիբում սիրիական զորքերի հրթիռակոծության հետևանքով սպանվել է ահաբեկիչների հրամանատարը

Սիրիական բանակի զինվորները կառավարվող հրթիռով հարվածել են մեքենային, որում եղել է «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման դաշտային հրամանատարը: Ինչպես հաղորդում է «Ալ Վաթան» թերթը, գործողությունն իրականացվել է Իդլիբի հյուսիսում գտնվող Մաարետ ալ-Նուման շրջանի մայրուղու վրա։ Հարձակման արդյունքում ահաբեկիչը, ում անունը չի նշվում, սպանվել է։ Ավելի վաղ սիրիացի զինվորականները երկու անգամ անօդաչու թռչող սարքեր էին կիրառել […] ...

Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում

21:43 18.05.2024

Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում

Վիետնամի հանրային անվտանգության նախարար, բանակի գեներալ Թո Լամին առաջադրել են նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման որոշում է կայացրել Վիետնամի իշխող կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի իններորդ պլենումը, որն ավարտել է իր աշխատանքը Հանոյում։ Պլենումն առաջարկել է Վիետնամի ազգային ժողովի (խորհրդարանի) նախագահի մշտական ​​(առաջին) թեկնածությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Նախագահի և Ազգային ժողովի […] ...

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

21:30 18.05.2024

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն: «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային […] ...

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

20:26 18.05.2024

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել […] ...

Ֆրանսիացիները թողարկել են բագետի բույրով նամականիշ

20:08 18.05.2024

Ֆրանսիացիները թողարկել են բագետի բույրով նամականիշ

Ֆրանսիական փոստը (La Poste) թողարկել է ֆրանսիական գաստրոնոմիայի գլխավոր խորհրդանիշներից մեկի՝ բագետի բույրով նամականիշ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Հրատարակությունը նշում է, որ այս կերպ ազգային փոստային ծառայությունը հարգանքի տուրք է մատուցել «ֆրանսիական մշակույթի մարգարիտին», որը 2022 թվականի նոյեմբերին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ La Poste-ն ընդգծել է, որ այս ապրանքի […] ...

Յակուտիայի շրջաններից մեկում արտակարգ դրություն է մտցվել

19:50 18.05.2024

Յակուտիայի շրջաններից մեկում արտակարգ դրություն է մտցվել

Յակուտիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ արտակարգ դրություն է մտցվել Նամսկի շրջանում, որտեղ ջրհեղեղ է գրանցվել Լենա գետի վարարման հետեւանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մարզային կառավարությունից ընդգծել են, որ տարածքում տեղակայվել և տեղաբաշխվել է փրկարարների խումբ։ Մինչ այս` Տյումենի մարզի ղեկավար Ալեքսանդր Մուրը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Տոբոլսկի և Ուվատի շրջաններում […] ...

BACK_TO_TOP