19:21 08.01.2019
Առողջապահության նախարարության մոնիթորինգի տվյալներով՝ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Հունվարի 5-ի դրությամբ հոսպիտալացվածների թիվը 487 է, հունվարի 6-ին՝ 541: Թվերից երևում է աճի դինամիկան: Դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության 130 կանչ:
Երևանյան բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով. վիրուսների ակտիվացման շրջանն է: Բուժաշխատողներն ասում են՝ սուր շնչառական վարակներով ու գրիպով հիվանդներին բերում են ու բերում, բայց անհանգստանալ պետք չէ, իրավիճակը վերահսկելի է:
«Նման վիճակ Հայաստանում ամեն տարի լինում է»,- ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Զոհրաբ Խանիկյանը:
Տարբեր բուժհաստատություններ այցելելուց հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը եզրակացրել է՝ հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նաև պոլիկլինիկաների 10-օրյա արձակուրդով: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, օրինակ՝ օրական ընդունում են սուր շնչառական վարակներով կամ գրիպով 90-110 հիվանդի: Զննում են, տնային բուժումների ցուցումով հետ են ուղարկում 80-90-ին:
«Մեզ մոտ սկզբունքային մերժում չի լինում: Բայց պետք է հիմնավորված լինի հիվանդանոց պառկելը»,- ասաց նա:
Սոմատիկ բաժանմունքում 32 մահճակալ է, ազատ տեղեր չկան: Սուր շնչառական վարակներով կամ գրիպով նոր հիվանդներ լինում են, դիմում են պլան Բ-ին՝ ուղարկում այլ բաժանմունքներ:
«Այդ ժամանակ ադմինիստրացիան գնում է մեզ ընդառաջ և տալիս է մահճակալներ, որտեղ պառկած են մեծահասակները, կլինի թերապևտիկ, թե վիրաբուժական բաժին»,- ասաց նա:
Շրջանառվում է գրիպի A H1N1 հարուցիչը, շատերին հայտնի խոզագրիպը: Այստեղ 7-8 հիվանդի մոտ արդեն ախտորոշել են գրիպի այդ տեսակը:
«H1N1-ը մենք դիտում ենք որպես ծանր հիվանդություն: Պետք չէ վախենալ դրանից, բայց անհանգիստ պետք չէ լինել»- ասաց բժիշկը:
Ախտանշանները նույնն են՝ ջերմությունն է բարձրանում, քթից արտադրություն է լինում, թուլության զգացողություն, հիվանդները հազում են, փռշտում, ախորժակի բացակայություն է դիտվում:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...