Ուրախ ենք, որ կարողացանք Թուրքիայում հայկական առաջին հեռուստաընկերությունը հիմնել». Հարություն Քուրան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Ուրախ ենք, որ կարողացանք Թուրքիայում հայկական առաջին հեռուստաընկերությունը հիմնել». Հարություն Քուրան

10:00 09.01.2019

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի Թուրքիայում Քուրան հայկական ընտանիքի ջանքերով տպագրվող «Լույս» թերթի համանուն TV-ն:

Հեռուստաընկերության հիմնադիրներից Հարություն Քուրանը SHANTNEWS.am-ին ասաց, որ հեռուստաընկերության առաջին ուղիղ հեռարձակումը եղել է հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրվա առթիվ. եթեր են հեռարձակել Ստամբուլի հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագները: Հարություն Քուրանը նաև տեղեկացրեց, որ հեռուստաընկերության հաղորդումները լինելու են և՛ լրատվական, և ՛ ժամանցային, և՛ ուսուցողական:

«Ունենալու ենք հայերենով և թուրքերենով լրատվություն, այդ թվում՝ քննարկումներ, հաղորդումներ և լուրեր հայաստանյան իրադարձությունների մասին: Խոսելու ենք աշխարհի բոլոր ծայրերում հայությանը հետաքրքրող բոլոր թեմաներից: Լինելու են մարզական, երաժշտական, արվեստի բնագավառին վերաբերող հաղորդումներ, ցուցադրվելու են մուլտֆիլմեր: Պոլսահայերը հնարավորություն կունենան եթերից լսելու արևմտահայերենը: Դա հնարավորություն կտա, որ հատկապես նոր սերունդը, որ հեռանում  է լեզվից, իր առօրյայում օգտագործի հայերենը»,- SHANTNEWS.am-ին հայտնեց Հարություն Քուրանը՝ ավելացնելով, որ հեռուստաընկերությունը հայերենն ու հայկական մշակույթը տարածելու նպատակ ունի:

Մեր զրուցակիցը նշեց, որ «Լույս»-ն  այժմ փորձնական շրջան է անցնում, ամբողջական ծրագրով եթեր դուրս կգա մարտից:

«Այժմ պատրաստության շրջան է, մասնագետներ ենք հրավիրում, հաղորդումներ են նկարահանվում, այլ կազմակերպչական հարցեր ենք լուծում և այլն»,- նշեց պոլսահայ մեր զրուցակիցը:

«Լույս» հեռուստաընկերությունը, ինչպես տեղեկացանք, եղել է պոլսահայ լրագրող, գործարար Արամ Քուրանի երազանքը: Նա ութ տարի առաջ հիմնել է երկլեզու «Լույս» թերթը, որը 15 օրը մեկ լույս տեսնելով՝ տարածվում է հայկական համայնքում:

«Ուրախ ենք, որ կարողացանք Թուրքիայում առաջին հեռուստաընկերությունը հիմնել: Պատմության մեջ առաջին անգամ է նման բան լինում, սա բացառիկ առիթ է հայության համար, և կարծում եմ՝ մենք կարևոր անելիք ունենք այս առումով»,- ասաց Արամ Քուրանի որդին՝ Հարություն Քուրանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

BACK_TO_TOP