14:04 09.01.2019
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դժգոհելով Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել։ Գրառումս համարեք մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտարկում։ Այս հարցին չէի կարող չանդրադառնալ, հատկապես, որ այն հոգեհարազատ է իմ առաջիկա գործունեությանը: Բացի դրանից՝ ես խորհրդարանում կողմ եմ քվեարկել ԲԴԽ անդամների թեկնածությանը, հետևաբար չեմ կարող նրանց գործունեությանը նաև այդ տեսանկյունից չմոտենալ:
Դատավորների նշանակման և առաջխաղացմանը վերաբերող մի շարք միջազգային փաստաթղթերում ավելի քան հստակ է, որ դատավորների նշանակման համար պատասխանատու մարմինները, մեր դեպքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի, հրապարկի և գործադրի այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնցով կապահովվեն դատավորների նշանակումը և առաջխաղացումը նրանց որակավորման, անաչառության, կարողությունների և արդյունավետության հիման վրա։ Մինչդեռ Խորհրդի վերջին որոշումները առաջացնում են մի շարք հարցեր, թե արդյոք այն գործում է այդ օբյեկտիվ չափանիշների հիման վրա, թե ոչ։ Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու չեն ընտրվում Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի և Թամարա Շաքարյանի նման պրոֆեսիոնալները։
Ինչքան էլ, որ որոշումները ընդունվեն խորհրդի անդամների ներքին համոզմունքի հիման վրա, ամեն դեպքում նաև հանրության մոտ չպետք է կասկածներ առաջանան, թե արդյոք պահպանվել են վերոգրյալ չափանիշները, թե ոչ։ Մասնագիտական հանրությունը շատ լավ գիտի ինչպես Խորհրդի կողմից հավանություն ստացած, այնպես էլ չստացած թեկնածուների կարողությունները։ Ինքս էլ ուշիուշով հետևելու եմ թեկնածուների հետագա գործունեությանը և չեմ խորշելու հաջորդիվ անդրադառնալու նրանց գործունեությանը։ Այս պահին ես ուղղակի բարձրաձայնում եմ իմ և մասնագիտական հանրույթի շատ ներկայացուցիչների մտահոգությունները։ Եթե նույնիսկ վերացարկվենք կոնկրետ մարդկանցից և թեկնածուներից, հստակ չէ նաև այն, թե ինչպես է Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությունը մեկնաբանում այնպես, որ թեկնածուն չպետք է հնարավորություն ունենա իմանալ իրեն կողմ և դեմ քվեարկված ձայների ուղղակի քանակը։ Ու սա այն դեպքում, երբ օրինակ Դատական օրենսգիրքը ձայների հավասար բաշխման դեպքում նախատեսում է որոշակի իրավական հետևանքներ։
Օրինակ՝ նշվում է, որ լրացուցիչ քվեարկության արդյունքներով ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին: Այս պարագայում ստացվում է, որ հավասար ձայների թեկնածուն ի վերջո չի իմանում, թե արդյոք իր նկատմամբ վերոգրյալ կանոնը ճիշտ է կիրառվել, թե ոչ։ Իսկ կույր հավատ այս կառույցի ու նրա որոշումների նկատմամբ, ի դեպ ինչպես որևէ այլ կառույցի նկատմամբ վստահ եմ որևէ անձ չի կարող ունենալ»:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...