16:05 09.01.2019
Երեկ զինվորական ավտոբուսի վրա հարձակված երիտասարդներից մեկը ձերբակալվել է, իսկ միջադեպից հետո փախուստի մեջ գտնվող մյուս ակտիվ մասնակիցը Մերուժան Ոսկանյանն է, որը նախկինում դատապարտվել է զինծառայության ընթացքում եղած միջադեպի հետևանքով։ Այդ միջադեպը եղել է 2015 թվականի սեպտեմբերին, երբ Ոսկանյանը ծառայել է Արցախի զորամասերից մեկում՝ որպես հետախույզ։
«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ վաշտի անձնակազմի հետ Ոսկանյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան հանդերձավորվել է զենք-զինամթերքով, սաղավարտով և զրահաբաճկոնով` ուսումնական դաշտ մեկնելու և պարապմունք անցկացնելու համար: Զորանոցից դուրս գալու ժամանակ նա զայրացած անհիմն հայհոյանք է հնչեցրել, որի համար զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Սուրիկ Վահանի Բաբայանը զորամասի շտաբի շենքի մոտակայքում իր մոտ է կանչել Մերուժան Ոսկանյանին, հարցրել, թե ում է ուղղված հայհոյանքը, և փորձել է նրան հանգստացնել:
Դատարան ուղարկված քրեական գործի նյութերի և մեղադրական եզրակացության համաձայն՝ Մերուժան Ոսկանյանը պատասխանել է, որ հայհոյանքը բոլորին է ուղղված:
Զորամասի հերթապահ Սուրիկ Բաբայանը նախատել է Մերուժան Ոսկանյանին և բացատրել, որ չի կարելի հայհոյել: Բացատրական զրույցի ընթացքում, սակայն, Մերուժան Ոսկանյանը թքել է գետնին, շրջվել է, որպեսզի հեռանա: Սուրիկ Բաբայանը, նկատելով, որ Մերուժան Ոսկանյանը արհամարհում է իր բացատրական զրույցը, երկու ձեռքով բռնել է Ոսկանյանի զրահաբաճկոնից, դադարեցրել նրա ընթացքը և փորձել կարգի հրավիրել նրան:
Այդ ընթացքում Մերուժան Ոսկանյանը վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ պետ հանդիսացող Բաբայանի հետ, քաշքշել է նրան, հայհոյանք է հնչեցրել և բռունցքով հարվածել է նրա ձախ ուսի շրջանին, իրեն ամրակցված ինքնաձիգի մետաղյա խզակոթով էլ հարվածել է Բաբայանի ոտնաթաթին։ Դրան ի պատասխան՝ սպա Սուրիկ Բաբայանը, հայհոյանք է հնչեցրել Ոսկանյանի հասցեին, հարվածել կրծքավանդակին, քաշքշել և ծնկով հարվածել նրա գլխին:
Միջադեպին հաջորդած երկարատև դատավարությունից հետո՝ 2016 թվականի դեկտեմբերին զինծառայողը՝ Ոսկանյանը, որ նաև երեկվա միջադեպի մասնակից է, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, ինչը սակայն պայմանականորեն չի կիրառվել ու նրա նկատմամբ սահմանվել է 1 տարի փորձաշրջան։
Սպայի դեպքում դատական գործն ավելի է ձգձգվել։ Նրան դատարանը 3 ամսվա ազատազրկման է դատապարտել, բայց քանի որ սպան ուներ նախկին դատվածություն ու հսկողության տակ էր, 3 ամսին գումարվել է ևս 4 ամիս ժամկետ։ Այս 7 ամսվա ազատազրկումը նույնպես պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան։
2017 թվականին վերաքննիչ բողոքի հիման վրա գործը վերաբացվել է, քանի որ նոր եզրակացության համաձայն՝ Ոսկանյանին քաշքշելիս սպան սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելով` անպարկեշտ ձևով ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը։ 2018 թվականի սեպտեմբերին՝ բուն միջադեպից երեք տարի անց դատարանը կայացրել է նոր որոշում, որով Ոսկանյանի հետ վիճաբանություն արած սպան ազատվել է հետապնդումից, քանի որ ենթադրվող հանցագործության վաղեմության ժամկետն անցել է։
Գործից, սակայն, հայտնի են դառնում որոշ մանրամասներ, որոնք բնութագրում են երեկվա միջադեպի մասնակից Ոսկանյանին։ Մասնավորապես 2015 թվականի միջադեպից հետո վիճաբանության մեջ մտած սպային դատապարտելիս դատարանը որպես մեղմացնող հանգամանք է դիտարկել նաև այն, որ նրա արարքը մեծապես պայմանավորված է եղել սահմանափակ մեղսունակության վիճակում գտնվող Մերուժան Ոսկանյանի հակաիրավական՝ հանցավոր և հակաբարոյական վարքագծի դրսևորմամբ: Իսկ Մերուժան Ոսկանյանը դատարանին հայտնել է, որ հաշտվել է Սուրիկ Բաբայանի հետ և նրանից որևէ պահանջ չունի։
Ինչ վերաբերում է երեկվա միջադեպին, ապա փաստի կապակցությամբ 08.01.2019թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս հոդվածի համաձայն՝ հանցագործության նկարագրությունն այսպիսին է․ «Խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, և որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»։
Քրեական օրենսգրքի այս կետի հատկանիշներով հարձակման մասնակիցները կարող են պատժվել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (համապատասխանում է 200 հազարից 500 հազար դրամին), կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...