19:16 09.01.2019
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկրում ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի Ռուսաստանի հետ սահմանին ապրանքաշրջանառության մոնիթորինգի վերաբերյալ համաձայնագրի իրացման հարցերով, այդ թվում՝ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում:
Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիթորինգի մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այն բանից հետո, երբ 2011թ. Վրաստանը հանեց ԱՀԿ-ում Ռուսաստանի անդամակցության վրա դրված վետոն՝ պայմանով, որ Ռուսաստանից Աբխազիայի և Հարավային Օսիայի տարանցմամբ գործարկվի առևտրային միջանցք, ինչպես նաև կողմերը կհրավիրեն միջազգային միջնորդների՝ բեռների հոսքերը և դրանց մակնշումը վերահսկելու համար:
Վրաստանի միջգերատեսչական հանձնաժողովը կգլխավորի Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պետի տեղակալը, իսկ նրա տեղակալ կնշանակվի Վրաստանի Եկամուտների ծառայության արտաքին կապերի դեպարտամենտի պետը:
Հանձնաժողովի առջև դրված խնդիրները ներառում են SGS-ի հետ համաձայնագրի արդյունավետ իրականացում, միջոցառումների համակարգում և Ռուսաստանի հետ համաձայնագրի արդյունավետ իրականացման առաջարկների ներկայացում, խնդիրների վերհանում, գործողությունների պլանի մշակում՝ այն վրացական կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:
Հանձնաժողովը իրավունք կունենա պահանջել պետական մարմիններից և հաստատություններից անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում: Այն նաև կստեղծի աշխատանքային խմբեր և կհրավիրի անկախ փորձագետների՝ որոշ հարցերի ուսումնասիրության նպատակով: Հանձնաժողովի նիստերը կգումարվեն երեք ամիսը մեկ անգամ:
Նշենք, որ Ռուսաստանից Վրաստան ապրանքափոխանակությունը ենթադրվում է իրականացնել երկաթուղով: Տարիներ շարունակ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարանցմամբ երթուղու, ինչպես նաև Վրաստանից անջատված տարածքներում ապրանքների մոնիթորինգի իրականացման շուրջ:
Վրաստանի և Ռուսաստանի միջև վերոհիշյալ համաձայնությունը մեծապես կնպաստի ՀՀ-ի ապրանքաշրջանառության, ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալների ավելացմանը՝ անկախ Վերին Լարսից անցակետից ու եղանակային պայմաններից:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...