13:09 10.01.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` մեքենաների ներմուծման «ինվոյսային» մեխանիզմը չի հանվել, ուղղակի իրենց մոտեցումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել:
«Մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է «հաշվիչ», որով ցանկացած անձ կարող է մուտք գործել, իր ներմուծած կամ ներմուծելիք մեքենայի մասին տեղեկությունը մուտքագրելով` ստանալ կողմնորոշիչ գին: Ո՞րն է իմաստը, մենք ակնկալում ենք, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, առնվազն պետք է այդ գնին համահունչ լինեն կամ հավասար: Մենք հորդորում ենք, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, եթե բերելու են կասկածելի «ինվոյս»-ներով մեքենաներ, գուցե իրենք չգնան այդ քայլին, հաշվիչով տեսնեն` եթե այն իրենց ակնկալվող արժեքին համահունչ է, այդ հաշվիչով գան և մաքսազերծում իրականացնեն: Այն դեպքում, երբ «ինվոյս»-ը կողմնորոշիչ գնից շեղում ունի, մենք այդ «ինվոյս»-ը վերցնում ու ուսումնասիրում ենք, եթե ակնհայտ անարժանահավատության խնդիր չկա, կասկած չկա, մաքսային ձևակերպումն իրականացնում ենք ըստ ներկայացված «ինվոյս»-ի, բայց դրանից հետո շատ ավելի խորը մանրամասնությամբ ուսումնասիրում ենք այն»,- ասաց նա:
Անանյանը հայտնեց, որ, ըստ էության, շեղում այս պահին չի եղել, նույնիսկ եղել են «ինվոյս»-ներ, որ ավելի բարձր են եղել, քան կողմնորոշիչ գները: Նա հայտնեց, որ ՊԵԿ-ը նոր է հաշվարկներ կատարել, շուկայականից բավական իջեցված գներ են մուտքագրել, մի քանի ամիսը մեկ պատրաստվում են ռևիզիայի ենթարկել, ելակետային թվերը փոփոխել, որպեսզի անընդհատ փոփոխված տեղեկատվություն ունենան:
ՊԵԿ նախագահն ասաց, որ կան կազմակերպություններ, որոնք օգնում են քաղաքացիներին, որ այդ «ինվոյս»-ները կեղծվեն: ՊԵԿ-ը զբաղվում է այդ կազմակերպություններով: Դավիթ Անանյանը նաև տեղեկացրեց մի փոփոխության մասին, որ վերաբերում է վթարված մեքենաների ներմուծմանը: Այսուհետ, ըստ Անանյանի, վթարված մեքենան երբ գալիս է, նրա արժեքը որոշելու է փորձագետը. կբերեն եզրակացություն, արժեքային գնահատում կլինի: Հարցին` արդյո՞ք դա կոռուպցիոն ռիսկեր չի առաջացնի, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ նախկինում վթարված մեքենա ներմուծելիս արժեքը մինչև 30 տոկոս իջնում էր, այդտեղ էլ կան ռիսկեր, իսկ փորձագետի ներգրավումն, ըստ Անանյանի, ռիսկերը չի չեզոքացնում, սակայն նվազեցնում է:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...