Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը կփոխվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը կփոխվի

14:50 10.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ հայտնեց: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ը, դատավոր Բաղդասարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում հրապարակեց:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Փաստաբանական խումբը գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս գրավի չափ չի նշել, սահմանվող գրավի չափը որոշել խնդրել է դատարանին:

Հիշեցնենք, որ երեկ նիստը հետաձգվեց մինչև հունվարի 10-ը: Դատախազությունը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, քննարկվեց հարցը, պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

20:26 18.05.2024

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել […] ...

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են

20:16 18.05.2024

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են: «Ազատություն»-ը հաղորդում է, որ նրանք այսօրվանից այնտեղ են մնալու՝ հետագա աշխատանքների համար տեղազննություն իրականացնելու նպատակով: Այսօր Կիրանցում է եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և խոսել բնակիչների հետ: Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին

17:35 18.05.2024

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք […] ...

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ

15:08 18.05.2024

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Քուլս Մարկի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանականերում: Զրուցակիցներն անդրադարձել են կատարել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության համար […] ...

2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը

14:54 18.05.2024

2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել […] ...

BACK_TO_TOP