13:48 12.01.2019
Հնչում են մեղադրանքներ` ներման հանձնաժողովի վրա հնարավոր ճնշումների հետ կապված: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինն անդրադարձել է համացանցում տարածված այն տեղեկություներին, թե ինքը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ, Մհեր Ենոքյանին ներում շնորհելու համար օգտագործում է վարչական լծակներ: Մեջլումյանը հերքել է այդ լուրերը:
«Միայն այն հանգամանքը, որ ես պետական վերահսկողական ծառայությունում ժամանակավոր պաշտոն եմ զբաղեցնում, կարոծում եմ՝ իր մեջ հանցակազմ չի պարունակում: Ես նաև եղել եմ «Հետք»-ի լրագրողը, նաև աշխատում եմ Սլավոնական համալսարանում, այսինքն՝ ես որտեղ էլ աշխատեմ, ինչ-որ հանցակազմ կարելի է փնտրել և գտնել: Ծիծաղելի է այն, որ ես իբր ազդեցություն և ճնշում բանեցնելով՝ չգիտեմ գործի ելքի մասին և մինչ օրս տեղեկացված չեմ: Նույնիսկ չգիտեմ, թե որ օրն է քննարկումը եղել»,- ասաց նա:
Մեջլումյանը նշեց, որ դեկտեմբերի 28-ին իրեն ուղարկել են տարիներ առաջ դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Միքայել Աղաջանովի առաջին ֆեյսբուքյան գրառումը:
«Դրանից սկսեցինք ենթադրել, որ ինչ-որ բան կատարվել է: Այնուհետև ինձ զանգահարում է Ջուլիետա Ամիրխանյանը՝ պատվարժան և ազնիվ լրագրող, ի պատիվ իրեն հրաժարվել է Մհերին սևացնող հաղորդում նկարահանել, որն իրեն առաջարկվել է գումարի դիմաց: Նրան միջնորդավորված դիմել են այդ առթիվ: Նա այն լրագրողն էր, որը 22 տարի առաջ հանգամանորեն լուսաբանել է այս գործը և հրապարակել հոդված»,-ասաց Մեջլումյանը
Մեջլումյանի խոսքով՝ որպես նկարահանում պատվիրելու պատճառաբանություն նշել են, որ «հնարավոր է՝ Մհերին շուտով ազատեն»:
«Ներման հանձնաժողովից ապօրինաբար տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել: «Ներման մասին» օրենքի համաձայն՝ տուժող կողմը ո՛չ պետք է իրազեկվի, ո՛չ էլ մասնակից դառնա պրոցեսին: Մենք խիստ վրդովված ենք, ներման հանձնաժողովում այս ընթացակարգի խախտման հետ կապված, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր ճակատագրում»,- ասաց նա:
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...