Հայաբնակ Քեսաբը կրկին ռմբակոծվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

Հայաբնակ Քեսաբը կրկին ռմբակոծվել է

13:51 12.01.2019

Հրթիռակոծվել է Սիրիայի Քեսաբ հայաբնակ գյուղը, մասնասվորապես՝ Քեսաբի հայ կաթողիկե վարժարանի հարակից տարածքը, կան ավերածություններ։

SHANTNEWS.am-ի թղթակիցն այս մասին տեղեկություն ստացավ Քեսաբի իր աղբյուրից: Մեր աղբյուրը նաև հաղորդեց, որ հրթիռներից մեկն ընկել է գյուղի «Բարեհուսոյ» հայ կաթողիկե վարժարանի մոտ, վնասվել է դպրոցի շենքը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա հրթիռակոծման երկրորդ դեպքն է, անցնած օրերին գյուղը կրկին դարձել է ահաբեկիչների թիրախը:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Քեսաբն ամբողջությամբ անցել էր ահաբեկիչների տիրապետության տակ, որից մի կարճ ժամանակ հետո գյուղը սիրիական բանակի ուժերով ազատագրվել էր։

Այժմ գյուղում երկու հազար հայ է ապրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է

20:35 26.04.2024

Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է։ Ներկա պահին Սպիտակ տունը չի նախատեսում հանդիպել իր գործընկերոջ հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նախկինում Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված էր մայիսի 9-ին։ Այնուամենայնիվ, Բայդենի ժամանակացույցը դեռևս չի ներառում իր թուրք գործընկերոջ հետ շփումները։ Բանակցությունները հետաձգվել են թուրքական կողմից։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը […] ...

Բայդենը հայտարարել է, որ ծրագրում է բանավիճել Թրամփի հետ

20:21 26.04.2024

Բայդենը հայտարարել է, որ ծրագրում է բանավիճել Թրամփի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Պետության ներկայիս ղեկավարը համապատասխան հայտարարություն է արել ամերիկացի հեռուստահաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում, որը մեջբերում է New York Times-ը։ «Ես չգիտեմ, թե կոնկրետ երբ, բայց ես ուրախ կլինեմ բանավիճել նրա հետ», – ընդգծել է նախագահը։ Ապրիլի 24-ին Թրամփը հայտարարել […] ...

Էրդողանը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու մասին

20:11 26.04.2024

Էրդողանը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ վերջին հանդիպմանը նրան ասել է իրենց պայքարում Անկարայի լիակատար աջակցության մասին։ «Մենք չենք կարող լինել նրանց թվում, ովքեր զրպարտում են ՀԱՄԱՍ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն: Ես ՀԱՄԱՍ-ի առաջնորդին ասացի նրանց ազատագրական պայքարում մեր աջակցության մասին, մենք կշարունակենք Պաղեստինի ազգային գվարդիա […] ...

Ֆինլանդիան կործանիչներ կուղարկի Ռումինիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գործողություններին

19:37 26.04.2024

Ֆինլանդիան կործանիչներ կուղարկի Ռումինիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գործողություններին

Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը Ռումինիա կուղարկեն մինչև ութ F/A-18 Hornet կործանիչներ և 100 օդաչուներ՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գործողություններին Սև ծովում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի հայտարարությանը։ «Առաջին անգամ, մասնակցելով օդային ծածկույթի առաքելությանը, մենք նպաստում ենք ՆԱՏՕ-ի համախմբվածության ամրապնդմանը և դաշնակիցների հետ փոխգործակցության բարելավմանը»,-ասել է օդային ուժերի հրամանատար Յուհա-Պեկկա Կերենենը: Նա […] ...

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

19:06 26.04.2024

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Ապրիլի 26-ին Դոհայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների հետ […] ...

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Կատարի սոցիալական և ընտանեկան հարցերի նախարարի տեղակալին

18:52 26.04.2024

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Կատարի սոցիալական և ընտանեկան հարցերի նախարարի տեղակալին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Կատարի Պետության սոցիալական և ընտանեկան հարցերի նախարարի տեղակալ Շեյխա Ջասիմ Ալ Թանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման ու փորձի փոխանակման հնարավորությունները։ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է համատեղ ոլորտային նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման կարևորությունը և այս համատեքստում շնորհակալություն հայտնել պատվիրակությանը՝ […] ...

BACK_TO_TOP