21:15 12.01.2019
Այսօր՝ հունվարի 12-ի լուսադեմին, գողության դեպք է տեղի ունեցել Գյումրիի թիվ 18 դպրոցում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է դպրոցի տնօրեն Շողիկ Ալեքսանյանը: Վերջինս առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, դպրոցում շինարարություն իրականացնող ընկերության վարպետների հետ, բացելով սպորտդահլիճի դուռը, տեսել է, որ նոր տեղադրված ջեռուցման մարտկոցները չկան:
«Առավոտյան եկանք սպորտդահլիճի դուռը բացեցինք, տեսանք, որ ջեռուցման մարտկոցները գողացել են, արագ դիմեցինք ոստիկանություն, եկան չափուձև արեցին, հիմա քննչական գործողություններ են կատարվում՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, ու ովքեր են այդ ամենի կատարողները»,- ասել է Շողիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիի թիվ 18 դպրոցում նոյեմբերի 16-ից հարկադրված պարպաուրդի մեջ են ՝ դպրոցում ջեռուցման բացակայության պատճառով:
Կաթսայատան վթարային վիճակի պատճառով ջեռուցման սեզոնում դպրոցը տաքացնել չեն կարողացել: Աշակերտներն ու ծնողներն էլ դասադուլ էին հայտարարել ու պետության որոշմամբ արձակուրդ տրվեց մինչև դեկտեմբերի 17-ը:
Այդ ընթացքում պետք է մրցույթ անցկացվեր, հաղթող շինարարական ընկերությունն էլ նոր ջեռուցման համակարգ անցկացներ, սակայն այդ ժամկետներում շինարարը գործը չավարտեց, դպրոցում ուսումնական առաջին կիսամյակը չամփոփեցին, ու որոշում կայացվեց երկրորդ կիսամյակում ամեն ինչ լրացնել: Դեկտեմբերի 17-ի արձակուրդը երկարաձգվեց մինչև հունվարի 8-ը: Այդ ժամկետներում շինարարը գործը չավարտեց, դպրոցում ուսումնական առաջին կիսամյակը չամփոփեցին ու որոշում կայացվեց երկրորդ կիսամյակում ամեն ինչ լրացնել:
Հիմա ջեռուցման նոր համակարգի անցկացման աշխատանքների մեծ մասն արված է: Տնօրեն Շողիկ Ալեքսանյանի խոսքերով՝ աշխատանքները հասել են արդեն ջեռուցման փորձարկման ընթացքին, հնարավոր է երկուշաբթի օրվանից դպրոցում դասերը վերսկսվեն:
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...