19:59 12.01.2019
Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսի կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս նախագահը «իրականում բավական դաժան» է Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտնել է TASS-ը:
Սպիտակ տանը նաև մերժել են The New York Times-ի հոդվածը, ըստ որի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնի հետաքննություն է սկսել՝ պարզելու համար արդյո՞ք ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կապ ունի Ռուսաստանի հետ: Ըստ լրագրողների՝ երբ նախագահ Թրամփը աշխատանքից հեռացրել է ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Կոմիին, հատուկ ծառայությունները սա ընկալեցին որպես ռուսական ազդեցություն:
«Սա աբսուրդ է: Ջեյմս Կոմին հեռացվել է, քանի որ նա փչացրել է քաղաքական գործչի իր հեղինակությունը, իսկ նրա տեղակալ Էնդրյու Մաքեյբը հայտնի ստախոս է: Ի տարբերություն նախկին նախագահ Օբամայի, ով թույլ էր տալիս Ռուսաստանին և այլ օտարերկրյա հակառակորդներին զրպարտել Ամերիկային, նախագահ Թրամփը իրականում դաժան է Ռուսաստանի հետ»,- ասել է Սառա Սանդերսը:
The New York Times-ը հայտնել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները դեռևս 2016 թվականի նախագահական ընտրությունների էին կասկածում, որ Թրամփը կապ ունի Ռուսաստանի հետ, իսկ Կոմի հեռացումը իբրև հաստատել է այդ կասկածները: The New York Times-ը նաև նշում է, որ այս գործի վերաբերյալ չկան առայժմ ապացույցներ:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...