12:00 14.01.2019
«Արամի 23 շենքն ամրագույն շենք է և մինչև փոսորակի փորելը այդ շենքը կանգուն է եղել: Մենք որևէ մեխ անգամ այդտեղ չենք մխել և որևէ բանի հարցում համաձայնեցրել ենք պատմամշակութային հուշարձանների պահանման վարչության հետ: Եթե այդ փոսորակը գրագետ փորվեր, ապա շենքը չէր փլուզվի»,- շենքի փլուզմանն անդրադառնալով՝ ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
«Շենքի փլուզումից ուղիղ մեկ օր առաջ մենք լսել ենք, որ տարածքում կառուցապատողներից Լևոն Վարդանյանը գոռալով ասում էր, որ այս շենքը պետք է քանդվի, քանի որ այն խանգարում է նախագծի իրականացմանը»,- ասել է Հեքեքյանը և հավելել, որ եթե ուզում ենք պահպանել հին շենքերը, ապա պետք է փոխել «Հին Երևան» նախագիծը:
Հեքեքյանը պատմում է, որ ամիսներ առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այս հարցով հրավիրված ժողովի ժամանակ խնդրել է շենքը ամրակայել, բայց չի արվել: Մաեստրոն նշում է, որ իշխանական կառույցներից այդ հուշարձանի ճակատագրով անհանգստացած է եղել միայն պատմամշակութային հուշարձանների պահպանման վարչությունը` Աբրոյանի գլխավորությամբ, իսկ քաղաքաշինության վարչությունը պաշտպանել է շենքը փլուզվելուն միտող նախագիծը:
«Մեղավորը նախկին իշխանություններն են, բայց, ցավոք, ներկա իշխանությունները ցանկանում են շարունակել նրանց ճանապարհը: Պետական կառույցները աշխատում են միմյանց դեմ` Քաղշինն աշխատում է Մշակույթի նախարարության դեմ»,- ասել է բանախոսը և հավելել, որ այս հարցով այսօր քննարկում է ունենալու կառավարությունում:
17:05 29.06.2025
Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած16:40 29.06.2025
NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։ Բանակցությունների թեման կլինի Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Բանակցությունների վայրի և իրանական կողմի ներկայացուցչության մակարդակի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։ ...
16:20 29.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...
16:00 29.06.2025
ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչիOpta վիճակագրական ռեսուրսը սուպերհամակարգչի միջոցով գնահատել է թիմերի հաղթելու շանսերն ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում: Ամենամեծ շանսերը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ինն են` 20,6 տոկոս: Երկրորդն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, որի հաղթելու հնարավորությունը գնահատվում է 20,4 տոկոս: Թոփ-3-ը եզրափակում է Միլանի «Ինտերը»` 12,4 տոկոս շանսով: ...
15:54 29.06.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնքՀունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։ Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։ Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, հայտնում են […] ...
15:40 29.06.2025
Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...
15:29 29.06.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ […] ...