12:50 14.01.2019
Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք քաղաքացիներ ոստիկանությանն ահազանգել էին, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանել: Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, այս թեմային անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ընտրության ժամանակ իմ պատասխանատուներին տարել են ոստիկանության բաժին, որ, ասենք թե, կաշառ են բաժանում: Ես ասում եմ՝ լավ, բաժանում են, կալանավորեք, պատժեք: Բայց եթե չէ, 340 զանգ, բողոք ով ուղարկել է, պարտավո՞ր են պատասխան տալ: Հիմա ես պահանջում եմ, որ ով այդպիսի ցուցմունք է տվել, ապացուցի, ինձ կալանավորեն: Եթե չապացուցի, ցուցմունք տվողին կալանավորեն: Ծառուկյանի անունը, նրա թիկնազորի անունը տվողը, եթե չի ապացուցում, ուրեմն անբարոյական մարդ է»,-ասաց Ծառուկյանը:
Ձեր կուսակցությունը հաճախ կապվում էր Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. այս դիտարկումն արեց լրագրողներից մեկը և հարցրեց, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Քոչարյանի կալանավորմանը:
«Մենք ստորագրություն էլ չենք տվել, դա ավելորդ ասեկոսեներ են, չի՛ կարելի: Քոչարյանի կալանավորումը հիմնական քննչական մարմիններում է, կա դատավարություն»,-ասաց նա:
Երբ լրագրողներից մեկն ընդհատեց Ծառուկյանի խոսքը, նա ասաց.
«Ձեզ պետք է մի բան, որ Ծառուկյանին վատ վիճակի մեջ դնեք, որ ազգովի էլ կանգնեք, Ծառուկյանին վատ վիճակի մեջ չեք դնի, որովհետև ես ինչ մտածում եմ, այն էլ ասում եմ, չեմ գնում պատրաստվեմ ձեր հարցերի շուրջ: Ոնց մտածում եմ, ոնց պատկերացնում եմ, ոնց իրականությունը գիտեմ, այնպես էլ ասում եմ: Ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի օրենքի առաջ հավասար է, որևիցե մեկն արտոնություն չի ունենալու»,-ասաց նա:
Հարցին՝ բիզնեսների համար ինչո՞վ է պարտական Քոչարյանին, Ծառուկյանը պատասխանեց.
«Իմ անձնական բիզնեսները, աշխարհն էլ գիտի, որևէ մեկի առաջ պարտականություն չունեմ: Ես միայն պարտականություն ունեմ իմ պետության, իմ ազգի, ժողովրդի առաջ: Իմ կատարած գործերից բոլորդ էլ տեսնում եք, որ որպես մարդ, որպես քրիստոնյա, ուզում եմ հանգիստ քնեմ, իմ երեխան հպարտ քայլի, իմ ժողովրդի դեմքին ժպիտ լինի»:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...