12:40 14.01.2019
Armenian Report առցանց հարթակը հարցազրույց է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանի հետ: Հարցազրույցի ընթացքում Մարիամ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ է զգում՝ լինելով ՀՀ վարչապետի դուստրը:
«Դա նորմալ է, բայց միևնույն ժամանակ՝ բարդ: Բայց մեզ համար դա նորմալ է, չեմ կարող որևէ հատուկ բան նշել: Նա միշտ էլ շատ զբաղված է եղել աշխատանքով: Բազմաթիվ ծնողներ օրվա ընթացքում երկար ժամերով աշխատում են: Ճիշտ է, մեզ համար դժվար է եղել, բայց նաև հետաքրքիր, որովհետև մենք նրանից այնքան բան ենք սովորել», – նշել է Մարիամը:
Մարիամ Փաշինյանը նաև հայտնում է, որ հեղափոխության օրերին սովորում էր արտերկրում և պատրաստվում քննությունների, սակայն շատ է ցանկացել ամեն ինչ թողնել և գալ Հայաստան: Սակայն, ի վերջո, որոշել է մնալ և ավարտին հասցնել քննությունները:
Այնուհետև հարցազրույց վարողը Մարիամ Փաշինյանին հարց է ուղղել՝ արդյո՞ք ընտանիքում գիտեին, որ հայրը նման մեծ նախաձեռնություն է իրականացնելու:
«Ես միանշանակ գիտեի, որ նման մի բան է կատարվելու: Ես դա գիտեի 2008թ.-ի ցույցերից հետո: Այդ ժամանակ բազմաթիվ քաղաքական գործիչներ և ցույցերի ղեկավարներ ձերբակալվեցին: Իմ հայրը մոտ 1.5 տարի թաքնվում էր ոստիկանությունից, այնուհետև 1.5 տարի անցկացրեց բանտում: Երբ նա դուրս եկավ, ես գիտեի, որ նման մի բան տեղի կունենա: Իսկ ինչ վերաբերում է հենց Թավշյա հեղափոխությանը, մենք այդ մասին խոսել ենք ձմեռային արձակուրդների ընթացքում, երբ ես տանն էի: Նա մեզ ասաց, որ նման մի բան է ցանկանում անել»,-հայտնել է Մարիամ Փաշինյանը:
Իսկ հեղափոխության ընթացքին Մարիամը հետևել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, ինչպես մյուսները: Իսկ արդեն իշխանափոխությունից հետո, Մարիամ Փաշինյանի խոսքով, ինքը ոչ թե զարմացել է, այլ երջանիկ է եղել. ինչպես և բոլորին, իրեն էլ թվացել է, թե հրաշք է կատարվել:
Մարիամ Փաշինյանը նաև խոսել է Հայաստանում կանանց իրավունքների և ընտանեկան բռնության մասին: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, հայ տղամարդիկ շատ հարգանքով են վերաբերում կանանց և իրենց ընտանիքին: Սակայն, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում էլ, ըստ Մարիամի, կան ընտանեկան բռնության դեպքեր, որոնց մասին չի խոսվում: Մարիամ Փաշինյանի համոզմամբ՝ խնդիրը լուծելու համար այն պետք չէ անտեսել, դրա մասին հարկավոր է խոսել:
Մարիամ Փաշինյանը նշել է, որ իր 11-ամյա քույր Շուշանը շատ է կարոտել իրենց հին տունը և իրենց հին կենսակերպը, սակայն Փաշինյան ընտանիքի անդամները փորձում են մնալ այնպիսին, ինչպիսին եղել են:
Իսկ կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ըստ Մարիամի, պետք է աշխատել, ոչ թե սպասել, որ ինչ-որ մեկը կգա և իրենց կյանքում ինչ-որ բան կփոխի:
«Ես ինքս էլ սրճարանում մատուցողուհի եմ աշխատել, երբ շատ ավելի երիտասարդ էի: Ուզում եմ ասել, որ եթե աշխատանքիդ արժանապատվությամբ մոտենաս, քո տնտեսական վիճակը կբարելավես, իսկ եթե նստես և բողոքես, ավելի հեշտ աշխատանքի ձգտես ավելի բարձր աշխատավարձով, ոչինչ չի ստացվի», – նշել է Մարիամ Փաշինյանը:
Իսկ արդյո՞ք Մարիամ Փաշինյանը կմտնի քաղաքականություն՝ նրա խոսքով, կախված է իրավիճակից:
Նիկոլ Փաշինյանի դստեր ամբողջական հարցազրույցին կարող եք հետևել կից տեսանյութում:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...