13:12 15.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործով դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերին: Նա բացատրեց` կա հերթապահ դատավոր, տվյալ դեպքում 8 դատավոր տոնական օրերին հերթապահում էին, խնդիրն այն է, թե ինչ սկզբունքով է նշանակվում դատավորը, և ինչ սկզբունքով է գործը քննվում:
Օրբելյանն ասաց, որ Դատական օրենսգիրքը նման դեպքերում նախատեսում է ընթացակարգ , դա էլեկտրոնային համակարգն է, նաև կան սկզբունքներ. ՄԻԵԴ-ն արձանագրել է օրինական դատարանի սկզբունքը, այսինքն`գործը պետք է քննի օրինական դատարանը, իսկ բուն դատարանը, որպես երևույթ, պետք է ձևավորված լինի օրենքի հիման վրա, որը փաստաբանները չեն վիճարկում: Երկրորդ սկզբունքն այն է, որ կոնկրետ գործը քննող դատարանը ևս պետք է ձևավորված լինի օրենքի հիման վրա:
«Գործը մակագրվել է 8 հերթ դատավորից մեկին, բայց ինչի՞ հիման վրա է մակագրվել, ենթադրվում է` ուղղակի նախագահը որոշել է, ինչը նշանակում է` ոչ օրինական դատարան, այսինքն` օրենքի հիման վրա չի ձևավորված: Մենք ունենք ընդամենը մեկ խնդրանք, պահանջ, որ գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից»,- ասաց նա:
Եթե գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնի, Օրբելյանը հույս հայտնեց, որ շատ արագ` մեկ ժամվա ընթացքում գործի վերամակագրում տեղի կունենա, և գործի քննությունը կշարունակվի մեկ այլ դատարանում: Նա նաև հայտնեց, որ ինքնաբացարկի այս միջնորդությանը դատախազությունը կողմ չէ:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...