12:37 16.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը.
«Ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի անգամ չընտրվելու դեպքում լինել այս հանձնաժողովում: Մարդու կայացման հիմքում ընկած է կրթությունը, բարձր որակի կրթությունը: Կրթության և դրա կարևորության մասին կարելի է անվերջ խոսել, Մանդելան ասում էր, որ կրթությունը կարող է աշխարհը փոխելու գործիք լինել», – ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը հիմա ոչ թե աշխարհը, այլ նախևառաջ Հայաստանը փոխելու մասին է խոսում:
Ըստ Հայրապետյանի՝ գործադիրում աշխատելը նշանակում է զգալ, գիտակցել բոլոր բացերը: Սփյուռքի նախարարի պաշտոնում աշխատելու իր փորձն ի նպաստ է դրվելու հանձնաժողովի աշխատանքներում: Մխիթարյանն ասել է, որ Լիլիթ Մակունցի և Արայիկ Հարությունյանի հետ համատեղ աշխատանքում կարողացել են առավելագույնս լավ հասկանալ, թե որոնք են բացերը:
Հայրապետյանն անդրադարձել է նախադպրոցական կրթության ոլորտում առկա բացերին: Ասել է, որ, ինչպես ինքն է տեղեկացված, «օրենքն այս տարի գալու է ԱԺ»: Համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ նաև հանրակրթական ոլորտում: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա, ըստ Մխիթարյանի, շարունակում է արդիական մնալ օրենքի ընդունումը, որը մեկ անգամ եկել է ԱԺ, բայց չի ընդունվել: Թեկնածուն հավելել է, որ նշված հարցերում մտադիր են ակտիվ քայլեր ձեռնարկել:
Հայրապետյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ աշխատանք է պատկերացնում գիտության, սպորտի ոլորտներում: Կարևորել է խորհրդարանական լսումների ինստիտուտը: Սփյուռքի հետ աշխատանքը ևս հատուկ կարևորվելու է:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե գուցե չհասցնեն, ապա այդ կարծիքներին Հայրապետյանը պատասխանել է, որ պատգամավորի աշխատանքն է առավոտյան ժամը 9-ից մինչև ուշ գիշեր աշխատելը: Իր թիմն ի վիճակի է այդ աշխատանքն անել:
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
14:00 16.06.2025
Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած […] ...
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...