14:30 16.01.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց հրաժարվեց նաև քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Վահե Պետրոսյանը: Նա հրաժարվեց նաև իր նախաքննական ցուցմունքներից: Պետական մեղադրողը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները:
Ըստ դրանց՝ Վահե Պետրոսյանը քաղաքականությամբ երբեք չի հետաքրքրվել, սակայն Կարեն Հակոբյանի հորդորով մասնակցել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության համար կազմակերպված ցույցին: Կարեն Հակոբյանն ասել է, որ «մարդաքանակ է հարկավոր»: Գիշերվա ժամը 02։00-ին մոտեցել է մարդատար մեքենա, որի նստատեղերը հանված են եղել և հատակին մոտ երեք-չորս տղամարդ է նստած եղել, մոտեցել են մի շինության: Եղել են նաև այլ մեքենաներ, որոնցից իջել են զինված մարդիկ: Վահեն նկատել է, որ դա ցույցի գնալու նման չէ, ասել է՝ ուզում է իջնել և հեռանալ: Մեքենան մտել է մի տարածք, որը հետագայում է հասկացել՝ ոստիկանական գունդ է: Վահեն պառկել է գետնին, քանի որ անդադար կրակել են, նկատել է, որ «մեշոկներով» զենքեր են բերվել, որոնք բաժանվել են բոլորին, նկատել է նաև ձեռքից վիրավոր ոստիկանին, որին մեկ այլ ոստիկան ուղեկցել է դեպի շտապօգնության մեքենա: Մեքենան հեռու է կանգնած եղել: Գունդը գրավածներն արգելել են մեքենային շատ մոտենալ: Քիչ անց նկատել է, որ գունդը գրավածները հրմշտելով բերել են մի քանի ոստիկանի, նրանց թվում՝ Վալերիյ Օսիպյանին:
«Աշոտը պոկեց Օսիպյանի համազգեստի ուսադիրները: Օսիպյանից պահանջում էին, որ ոստիկաններին ասի՝ ազատեն տարածքը: Նրան հարվածեցին ու ասացին, որ նրա դեմ ոչինչ չունեն, բայց պահանջում են, որ Սեֆիլյանն ազատվի: Ես հարցրի Կարենին, թե Մարտիրոս դյադյան ինչ է ասում: Նա գիտեր, որ ես ուզում եմ հեռանալ գնդից: Ես հարցրի Կարենին՝ մի՞թե իմ հայրը քո նկատմամբ էդպիսի բան կաներ, մի՞թե հնարավոր է հեղափոխություն անել մի քանի հոգով: Հիշում եմ, որ գունդը գրավելուց հետո Սեդրակ Նազարյանը սալյուտ խփեց չորս անգամ, սովորական սալյուտ էր, որն օգտագործվում է տոնական միջոցառումների ժամանակ»,- Պետրոսյանի ցուցմունքը հրապարակել է պետական մեղադրողը:
Նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո Վահե Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի, սակայն ասաց, թե այդ ցուցմունքներում շատ բան կա, «որ իրենը չէ»: Նա նշեց, որ նախաքննական մարմնում հարցաքննելիս իրեն հարցեր շատ չեն տրվել, եղել է թելադրանք. «ոնց-որ կողքդ մեկը կանգնի, խոսա, հետո ինձ հարցնի՝ հիշո՞ւմ ես սենց բան, ասա այո կամ ոչ: Շատ բաներ իմը չեն»:
Մեղադրյալն ամբողջությամբ հրաժարվեց իր ցուցմունքից, նշեց, որ իր նկատմամբ հոգեբանական ճնշում է իրականացվել: Դատավոր Մեսրոպ Մակյանի այն հարցին, թե ինչու չի դիմել իրավապահներին, Վահե Պետրոսյանն ասաց, որ չի իմացել, թե ինչպես դա պետք է անի: Ի դեպ, նախագահող դատավորը նույն հարցը տվեց նաև նախորդ մեղադրյալին՝ Կարեն Հակոբյանին: Կարեն Հակոբյանն ասել էր, թե նախորդ իշխանության ժամանակ դրա իմաստը չի եղել:
Դատավորը հիշեցրեց, որ արդեն ութ ամիս է՝ Հայաստանում իշխանափոխություն է եղել, ինչո՞ւ չի դիմել իրավապահներին: Մեսրոպ Մակյանը ժպիտով նաև նկատեց, որ դատավորն ապաքաղաքականացված անձ է:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...