17:19 16.01.2019
«Հանրության մոտ տարընկալում կա: Որևէ բան չի փոխվել: Անձինք, ովքեր մեքենա են ձեռք բերել երրորդ երկրից և ունեն ձեռքբերման արժանահավատ ինվոյսային արժեք, որևէ խնդիր չունեն դրա հիման վրա մաքսային ձևակերպում անելու»,- այս մասին այսօր` հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Պարզաբանում ներկայացնելով՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ 2018-ի մայիսից անցում է կատարվել ինվոյսային արժեքով մաքսային ձևակերպման, որի արդյունքում Հայաստան է ներմուծվել 67 255 ավտոմեքենա` 2017-ի 39 282-ի փոխարեն: Մաքսայինի փոխարեն ինվոյսային արժեք կիրառելու արդյունքում մեքենայի մաքսազերծման արժեքը էականորեն նվազեց:
«Կային մարդիկ, ովքեր զանազան կազմակերպությունների միջոցով փորձում էին ձեռք բերել կեղծ ինվոյսային արժեքներ, և մենք ներդրեցինք մի գործիք, որի անունը դրեցինք հաշվիչ, որ այդ քայլին գնալուց առաջ այդ մարդիկ կարողանան ներմուծել ներկրվող մեքենայի տվյալները, ծանոթանալ, թե ինվոյս չունենալու կամ ոչ արժանահավատ ինվոյսային արժեք ունենալու դեպքում ինչպե՞ս է հաշվարկվելու մաքսային արժեքը»,- ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ ներկայացված ինվոյսային արժեքը համեմատվելու է հաշվիչում առկա արժեքի հետ, և եթե ինվոյսային արժեքն ավելի ցածր լինի, քան հաշվիչի արժեքը, ապա մաքսային ձևակերպումը կկատարվի համապատասխան վարչություն ուղարկվելուց հետո:
«Եթե վարչությունը զննման արդյունքում արժանահավատությունն ապահովող որևէ բան չհայտնաբերի, վճարումը կատարվում է ինվոյսով, սակայն պայմանով, որ հետո բացթողումային հսկողության շրջանակներում ավելի կոշտ գործիքի կիրառմամբ և այլ երկրների հետ ունեցած համագործակցության միջոցով կճշտվի ինվոյսի արժեքը և չհամապատասխանելու դեպքում կկիրառվի պատժի միջոցներ»,- ասաց Դավիթ Անանյանը:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...