Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+31.09 oC

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին

15:18 16.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է քննվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Րոպեներ առաջ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17։30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
Նշենք, որ պաշպանական կողմն էլ միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու համար:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տեղեկացրել էր, որ մշակման փուլում է ՄԻԵԴ երրորդ դիմումը:
«Դիմումը չի բացառվում, որ ներառի 18-րդ հոդվածը՝ քաղբանտարկյալի տարրը: Ի հավելում խախտումների՝ դատարանը հաստատում է, որ խախտումները որոշակի հանգամանքներով տվյալ դեպքում քաղաքական դրդապատճառներով են: Մի շարք միջազգային կառույցների կողմից տրված սահմանումների մեջ առկա են քաղբանտարկյալի սահմանումներ, որի տակ ակնհայտորեն ընկնում է պարոն Քոչարյանը: Այս պահին զուտ հայկական դատական գործընթացներում այս կոնտեքստում հարցը չի քննարկվում, բայց ինչպես նշեցի, երրորդ բողոքը, որը մշակման փուլում է, կարող է ներառել նաև 18-րդ հոդվածի խախտումը»,- ասել էր Օրբելյանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 15.06.2024

SHANTNEWS

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

14:48 15.06.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Ակնհայտ է, որ Ձեր ղեկավարությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տպավորիչ արդյունքների է հասել՝ առաջընթաց գրանցելով տարբեր բնագավառներում և արձանագրելով անշեղ զարգացում։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, բազմոլորտ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը՝ […] ...

Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

14:38 15.06.2024

Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Հունիսի 15-ին՝ ժամը 10:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցի թիվ 103/5 շենքի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել […] ...

Ռուսաստանի և Եգիպտոսի ռազմանավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

14:27 15.06.2024

Ռուսաստանի և Եգիպտոսի ռազմանավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

Ռուսաստանի Դաշնության Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսաստանից զորավարժություններին ներգրավված են Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը՝ «Վարյագ» հրթիռային հածանավը և «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, որը հունիսի 14-ին մտել է Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստ։ Եգիպտոսը զորավարժությունների է ուղարկել ENS Al-Qadeer («Ալ-Քադիր») ֆրեգատը: Զորավարժությունն անցկացվել է «PASSEX» […] ...

Նոր սահմանադրության գաղափարը հրատապ անհրաժեշտություն, թե թշնամու պարտադրանք

14:14 15.06.2024

Նոր սահմանադրության գաղափարը հրատապ անհրաժեշտություն, թե թշնամու պարտադրանք

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բացելով խաղաքարտերը, հայտարարեց, որ չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը, եթե Հայաստանը չվերանայի իր Սահմանադրությունը ու չհանի գլխավոր օրենքից Արցախին անուղղակիորեն առնչվող կետերը: Ի՞նչ պատասխան պետք է տա դրան Հայաստանը, ինչպե՞ս դա կազդի սահմանադրական բարեփոխման ընթացքի վրա: Հեռանկար-բանավեճի ամբողջական հաղորդումը՝ տեսանյութում: ...

Ինձ շատ ծեր եմ զգում. Մոդրիչը՝ Յամալի հետ 22 տարվա տարբերության մասին

14:05 15.06.2024

Ինձ շատ ծեր եմ զգում. Մոդրիչը՝ Յամալի հետ 22 տարվա տարբերության մասին

Խորվաթիայի հավաքականի 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Եվրո-2024-ի խմբային փուլի՝ Իսպանիայի հետ առաջին հանդիպմանն ընդառաջ խոսել է մրցակցի 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ «Յամալի հետ տարիքային տարբերությունը 22 տարի՞ է. Երբ նման բաներ եմ լսում, ինձ շատ ծեր եմ զգում։ Տարիներն իրականում նշանակություն չունեն, կարևորն այն է, թե ինչ ես ցույց տալիս խաղադաշտում: Լամին Յամալն այս […] ...

BACK_TO_TOP