10:43 17.01.2019
Խորհրդարանի հունվարի 17-ի նիստը սկսվեց մի քանի պատգամավորի ծննդյան տարեդարձների շնորհավորանքներով: Այսօր ԱԺ պատգամավորներ Աննա Կարապետյանի, Կնյազ Հասանովի, Աննա Կոստանյանի ծննդյան օրն է:
ԱԺ այսօրվա նիստում շարունակվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանին դիմելով` «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը կարևորեց նրա խոսքում ընտանեկան բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին շեշտադրումները, ապա հետաքրքրվեց, թե որքանով են այդ արժեքները կիսում նրա խմբակցության ներկայացուցիչները: Աբրահամյանը հիշեցրեց` նախորդ տարի ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքին դեմ էին քվեարկել իր խմբակցության անդամները, ովքեր ասում էին, որ այդ խնդիրը Հայաստանում խնդիր չէ: Աբրահամյանը նաև կարևորեց կարծրատիպերը կոտրելու անհրաժեշտության մասին Զոհրաբյանի պնդումը:
Արձագանքելով` Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր բազմաթիվ գործընկերներ մնում են իրենց տեսակետին, և որևէ մեկի կարծիքի վրա ճնշում չի գործադրում: Պատգամավորը նշեց, որ եթե հաշվի առնեն վիճակագրությունը, թե քանի կին է դիմել ոստիկանություն բռնության ենթարկվելուց հետո, կտեսնեն, որ վիճակագրությունը նույնն է օրենքի ընդունումից առաջ և հետո: Նրա խոսքով` պետք է հանրության մեջ փորձեն կոտրել կարծրատիպը:
«Ես չեմ հավակնում ասել, որ կոտրելու ենք կարծրատիպերը, բայց շարունակելու ենք աշխատել թիրախային բոլոր խմբերի հետ, իսկ մեր խմբակցության պատգամավորները, ովքեր իրենց տեսակետը պահպանում են, դա իրենց որոշելու խնդիրն է»,- ասաց նա:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...