15:00 17.01.2019
ԱԺ «Իմ քայլը» Նիկոլայ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից արձագանքեց նախորդ ելույթներից մի քանիսին: Նա դիմեց մասնավորապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
«Մայրապետյանի գործով, որ ասում էր` ձեզ դատի են տվել, պետք է այդ գործը մարսեք, ասաց, որ դա նախաքննական մարմինների փնթիության արդյունքն էր, որ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է: Ես որպես իրավաբան պարզաբանեմ, թե իրականում ինչի մասին էր խոսքը. եթե փաստաբանը դիմում է ՄԻԵԴ` միջնորդությամբ, որ դատարանը ոչ թե բովանդակային քննարկում ապահովի, այլ տվյալ անձի առողջության ու անվտանգության հարցերը, դատարանը, ստանալով դիմումը, հրատապ, եթե չեմ սխալվում, 10-օրյա ժամկետում, հաճախ անհապաղ, պետությանը գրություն է ուղարկում, որ պետությունը որոշակի հարցերի պատասխանի, սա նորմալ է, որ ՄԻԵԴ-ը արագ արձագանքել է այդ նամակին»,- ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ անհիմն են պետության` այս գործը «չմարսելու» մասին հայտարարությունները, մարսելու խնդիր չկա, պատգամավորի խոսքերով` պետությունը պետք է պատասխանի, թե արդյոք ՀՀ-ում կարո՞ղ են կազմակերպել տվյալ մեղադրյալի բուժօգնությունը, թե՞ ոչ, հետևաբար շեշտադրումը տեղին չէ: Նա խոսեց նաև նախաքննության մարմինների աշխատանքին ուղղված քննադատության մասին:
«Մենք ժառանգություն ենք ստացել քրեական դատավարության օրենսգիրքը և այդ քննիչներին, մեր քննչական մարմնում աշխատում են պրոֆեսիոնալ քննիչներ և ոչ պրոֆեսիոնալներ, որը պայմանավորված է ցածր վարձատրությամբ, օրենսգիրքը ժառանգություն է, դրա կիրառումը խնդիրներ է առաջացնում»,- ասաց նա:
Բաղդասարյանը հույս հայտնեց, որ իրենք դրան կանդրադառնան, թղթային տարբերակը կփոխարինվի էլեկտրոնայինով, սակայն շեշտեց` սլաքն ուղղել իշխանությանը տեղին չէր: Գաղտնալսումների մասին Մարուքյանի պատասխանը Բաղդասարյանը «պրիմիտիվ» համարեց, քանի որ նախաքննությունը գաղտնի է, մինչև գործը չգնա դատարան, տեղեկատվություն ստանալ չի կարելի, ապա նշեց, թե զարմանալի է, որ փաստաբանը նման հայտարարություն է անում:
«Փաստաբանների իրավունքների խախտման մասին ևս իրականությունը չի ներկայացվում, մենք մի քանի օր առաջ հարցը քննարկել ենք, առաջարկել ենք կազմել հայտարարության տեքստ, սպասում էինք Փաստաբանների պալատի ղեկավարության արձագանքին: Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն փաստաբանին վիրավորանք հասցնելու համար, խոսքը արդարադատություն իրականացնելիս դատավորին, դատախազին, քրգործով ներգրավված պաշտպանին վիրավորանք հասցնելու մասին է, այսինքն` երբ նա հանդես է գալիս որպես դատավարության կողմ, ուստի ևս մեկ անգամ կարիք չկա շեշտադրել, հոդված ավելացնել»,- ասաց նա:
Բաղդասարյանը պատասխան հարցով դիմեց Մարուքյանին` հետաքրքրվելով, թե ինչու, օրինակ, բժիշկին, լրագրողներին վիրավորելու համար հանցակազմ չեն նախատեսում:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...