18:50 17.01.2019
Գործադիրում այսօր՝ նիստի ժամանակ, քննարկվել է նաև «ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը.
«Որոշումը, որի մեջ առաջարկվում է փոփոխություն կատարել, կարգավորում է ավելացված արժեքի մասին զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ կապված փոխհատուցումների, պարզեցված ընթացակարգի հարաբերությունները: Այն կարգավորումները, որ ընդունվել էին 2017 թվականին, ըստ որի՝ սահմանվել էին հարկ վճարողին ներկայացվող չափորոշիչները և ընթացակարգը, որով այս գործարքների դեպքում գումարները կփոխհատուցվեն մի փոքր ավելի մեղմվի, երկու նպատակ հետապնդելով՝ վարչարարության ռեսուրսն ավելի պակաս օգտագործվի և ավելի նպաստավոր լինի հարկ վճարողի համար: Ըստ գործող կարգավորման՝ հարկ վճարողին ներկայացվող պահանջները հիմնականում հանգում են նրան, որ գործարքի գումարը չպետք է գերազանցի 20 մլն դրամը: Նախորդ ժամանակահատվածում դիմումների ստուգման արդյունքում հարկային մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում հիմնավորված պիտի լինեն ոչ պակաս, քան 95 տոկոսը կատարված գործարքների:
Առաջարկվող փոփոխությամբ այս 95 տոկոսը նախատեսվում է դարձնել 90 տոկոս, ինչը կնշանակի, որ մի փոքր ավելի մեղմ կլինի հարկ վճարողների համար դա, և հարկային մարմինն ավելի պակաս ռեսուրս կօգտագործի՝վարչարարություն իրականացնելու և այս միջակայքում ընկած կազմակերպությունների դեպքում ուսումնասիրություն և ստուգում իրականացնելու տեսակետից»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատել է՝ ստացվում է, որ բարեխիղճ հարկ վճարողների շրջանակն ընդլայնվում է, չափն ինչպե՞ս է որոշվել՝ 95-ից 90 իջեցնելով.
«Վիճակագրական տվյալները մոտավորապես այսպիսին են՝ եթե մեկ տարվա ժամանակահատված դիտարկենք, որոշումն ընդունվել է 2017 թվականի մարտի 30-ին, կիրառվել ապրիլի 13-ից սկսած: Մինչև հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից 1006 ստուգում և ուսումնասիրություն է իրականացվել, մոտ 78 տոկոսը բավարարել է այն պահանջներին, ինչը սահմանված է գործող կարգով: Փոխադարձ վստահության միջավայրի ձևավորմանն ուղղված գործողություն կարելի է դիտարկել»,- պատասխանել է Ատոմ Ջանջուղազյանը:
Կառավարությունն ընդունել է առաջարկվող փոփոխությունը:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...