Մեղր, խոզի ճարպ, սխտոր, կարտոֆիլ. զինծառայողների սննդակարգը հագեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Մեղր, խոզի ճարպ, սխտոր, կարտոֆիլ. զինծառայողների սննդակարգը հագեցվել է

17:37 18.01.2019

Այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների համար շրջայց է կազմակերպվել Հայաստանի Զինված ուժերի կենտրոնական պարենային բազա: Լրագրողներին ներկայացվել է զինծառայողների համար նախատեսված սնունդն ու դրանց պահպանման պայմանները:

«Պարենային բազայում կա նոր սառնարանային տնտեսություն, ծավալները մեծացվել են, ինչը հնարավորություն է տալիս շուտ փչացող սննդամթերքը պահապանել համապատասխան ջերմախոնավային պայմաններում: Մատակարարումներից հետո սահմանված կարգով առաքվում են տարածքային բազաներ և կենտրոնացված կարգով տեղափոխվում զորամասեր»,- ասաց ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ Արա Վարդանյանը:

Արա Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ զինվորի սննդակարգում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: 2019թ. մի քանի կարևոր սննդատեսակներ են ավելացվելու և մրցութային գործընթացից հետո կհատկացվեն զինծառայողներին: Ձմեռային ժամանակահատվածում 1 զինծառայողի հաշվարկով պլանավորված է հատկացնել բնական մեղր, խոզի ճարպ՝ սալ, ինչպես նաև ավելանալու է սխտորի չափաբաժինը: Նպատակն իմունային համակարգի բարձրացումն է:

«2018-ին մրցութային գործընթացը ավարտվել է, և սննդակարգում մայիսից բոլորին հասանելիք հացի 40 տոկոսի չափով հատկացվում է նաև լավաշ: 2018-ի սննդակարգում ավելացրել ենք թանապուր, որը հատկացվում է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին՝ պատրաստի տեսքով, իսկ մշտական տեղակայման վայրերում մածուն է հատկացվել և շաբաթական մեկ անգամ նույնպես պատրաստվում է թանապուր, ինչը շատ բարձր գնահատականի է արժանացել: 2019-ին պլանավորել ենք պահածոյացված կարտոֆիլի տեսակ, որը մարտական հերթապահության ժամանակ կարող են օգտագործել թե´ տապակայի, թե՛ խյուսի տեսքով»,- ասաց Արա Վարդանյանը:

Նախատեսվում է նաև 7 տեսակի արագ պատրաստվող ապուրների մատակարարում 6 տեսակի ձավարեղենից, իսկ 7-րդը կլինի պատրաստի բորշչ՝ ինֆրակարմիր եղանակով չորացրած: Սա նախատեսված է առաջնագծում ծառայողների համար, որի եփելու գործընթացը հեշտացված է: Ընդամենը պետք է ավելացվի տաք ջուր, և ապուրը պատրաստ է, իսկ ստացիոնարում առաջին ճաշատեսակները պատրաստվում են թարմ բանջարեղեններից: Այսինքն՝ զինծառայողները շաբաթվա 7 օրերին կունենան 7 տարբեր տեսակի ապուրներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP