17:59 18.01.2019
«Ներքնաշորերի, համազգեստի որակի մեծ փոփոխություն է տեղի ունեցել: Զինվորներին մատակարարվում է ավելի լավ որակի ու բարձր գնի հագուստ»,- հունվարի 18-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ԶՈՒ կենտրոնական իրային բազայի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը:
Փոփոխությունը տեղի է ունեցել նախորդ տարվա վերջին եռամսյակից սկսած, և այս տարի արդեն լիարժեք բաժանվել է զինծառայողներին: Անդրավարտիքներն ու շապիկները բամբակյա են: Վարտիքներն այլևս մեկանգամյա օգտագործման չեն: Մեկ տարվա համար զինվորին հատկացվում է 6 հատ անդրավարտիք:
«Որակը շատ լավն է: Զինվորը հանգիստ կարող է դա լվանալ ու հագնել: 1 հատը նախատեսված է 2 ամսվա համար»,- ասաց Վարդան Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչու են ծնողները շարունակում ներքնաշորեր ուղարկել իրենց զինծառայողներին, բազայի հրամանատարը պատասխանեց, որ պատճառը մեր մենթալիտետն է:
«Երևի անձի հետ է կապված: Ես 40 տարեկան եմ, ծնողս ամեն անգամ արտերկրից զանգում, հարցնում է՝ տա՞ք ես հագնվել: Մեր մենթալիտետի հետ է երևի կապված, ծնողը պետք է ուղարկի, բայց ներքնաշորի որակը թույլ է տալիս, որ զինվորը այն լվանա ու հագնի: Ես էլ եմ եղել ծառայող, լվացել եմ, հագել եմ: 5 րոպե է թե՛ լվանալը, թե՛ չորացնելը, որովհետև 95 տոկոս բամբակե է»,- նշեց Վարդան Մարտիրոսյանը:
Նա նաև ավելացրեց, որ բոլոր զորամասերում լուծված է լվացքատների հարցը: Մոտ 100 լվացքի մեքենա Արցախ, այդքան էլ Հայաստանի զորամասեր են ուղարկվել, որ զինվորներն իրենց շորերը լվանալու խնդիր չունենան: Անհատական ցանցային պարկերի վրա գրում են անուն-ազգանունն ու լվանում:
«Համազգեստի կտորի փոփոխությունը ևս եղել է տարեվերջին: Նորը և´որակով, և´ գնով ավելի բարձր է: Ներկի կայունությունը բարձր է: Մատակարարող ընկերությունը իր սերտիֆիկատները արտերկրից է բերել, տեղի լաբորատորիայում ևս լուրջ փորձաքննություն է անցկացվել: Գունային փոփոխություն դեռ չի լինի: Նոր ճտքավոր կոշիկները մատակարարները դեռ չեն բերել: Այս ամառվա զորակոչին, սակայն, արդեն կհատկացվեն նաև նոր կոշիկները: Դրանք կուղարկվեն նաև զորամասեր»,- ասաց զորամասի հրամանատարը:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...