21:57 18.01.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Աբովյան ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Այն կայացել է Արդարադատության նախարարության, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը,այլք:
Փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կայացման մեջ ներգրավված բոլոր անձանց՝ ի դեմս Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ողջ աշխատակիցների, արդյունավետ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար, ինչպես նաև իր երախտիքի խոսքն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը ֆինանսական աջակցության և գաղափարի իրականացման համար:
«Ծրագրի իրագործումը Արդարադատության նախարարության համար եղել է պատասխանատու և ինտենսիվ աշխատանք, լիահույս եմ, որ հետևողականորեն կպահպանվեն ներդրված արժեքները, և մենք ականատես կլինենք դրանց շարունակականությանը»,- նշել է փոխնախարարը:
Ս. Քրմոյանը ներկայացրել է նաև ՔԿՀ-ում վերականգնողական արդարադատության կայացմանն ուղղված համալիր աշխատանքները՝ դատապարտյալների ֆիզիկական և հոգեկան առողջություն, կրթություն, զբաղվածության ապահովում, բիզնես գաղափարների կիրառում և այլն: Այս համատեքստում, փոխնախարարն ընդգծել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը լավագույն հիմնարկներից է, որտեղ կան բավարար միջոցներ՝ պահման պայմանների, լիարժեք կրթության կազմակերպման համար: «Օրինակ, այսօր արդեն դատապարտյալները հնարավորություն ունեն զբաղվել սպորտով, յոգայով, ձեռք բերել համակարգչային, խոհանոցային, վարսահարդարման հմտություններ և համապատասխան վկայագրեր, սովորել անգլերեն, տիրապետել կարպետագործության, հելունագործության, կավագործության նրբություններին, ինչպես նաև ներգրավվել գրքերի թվայնացման գործընթացներին»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ համալիր աշխատանքների արդյունավետությունը ոչ միայն նկատելի և ողջունելի է այս ոլորտի մասնագետների, փորձագետների, գերատեսչությունների համար, այլև այն գնահատվում է հենց դատապարտյալների կողմից:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը ամփոփել է ծրագրի արդյունքները, հանգամանորեն ներկայացրել կատարված աշխատանքները, առաջացած խնդիրներն ու դրանց լուծման նախընտրելի ճանապարհները:
Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, փորձագետներ, ծրագրի շրջանակում դատապարտյալների հետ ուսուցման աշխատանքներ կատարած մասնագետներ:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...