Հրանտին մենք էլ չհասկացանք, նա երրորդ ճանապարհ էր առաջարկում. Տիրան Լոքմագյոզյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Հրանտին մենք էլ չհասկացանք, նա երրորդ ճանապարհ էր առաջարկում. Տիրան Լոքմագյոզյան

13:12 19.01.2019

Թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով՝ Սփյուռքում, Հայաստանում և Թուրքիայում Հրանտ Դինքին ճիշտ չեն հասկացել։ Թուրքագետը եղել է Հրանտ Դինքի ընկերը, և այսօր՝ Դինքի սպանության 12-րդ տարելիցի առթիվ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Դինքի առաջարկած երրորդ ճանապարհի մասին, որը չի ընկալվել:

Լոքմագյոզյանի խոսքով՝ մինչ այդ գոյություն ուներ երկու մոտեցում՝ հայկական և թուրքական, բայց Հրանտ Դինքն առանձնանում էր նրանով, որ բոլորովին այլ  մոտեցում ուներ հայ-թուրքական հարաբերություններին և այդ հարաբերություններում գոյություն ունեցող հարցերի նկատմամբ:

Թուրքագետի կարծիքով՝ թուրքերը, սպանելով Հրանտ Դինքին, ծանր հարված են հասցրել ստամբուլահայությանը, որը դեռևս չի կարողանում հաղթահարել այդ հարվածը:

«Հրանտը մեր ամենակարևոր ուժեղ և թույլ տեղն էր, և դրա համար նրանք Հրանտին սպանեցին»,- ասաց թուրքագետը՝ նկատի ունենալով, որ եթե շատ ավելի բարձրաստիճան մարդու սպանեին, հայությունը նույն ցնցումը չէր ապրի, ինչ ապրեց Դինքի սպանության դեպքում:

Լոքմագյոզյանը նաև նշեց, թե սխալ է համեմատել Հրանտ Դինքին և Կարո Փայլանին, որովհետև Հրանտը նպատակի համար էր գործում, մինչդեռ Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանը բավարարվում է ելույթներով, որոնք «նպատակային ելույթներ» չեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է Հակակոռուպցիոն դատարանը

15:40 17.06.2025

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է Հակակոռուպցիոն դատարանը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Հունիսի 13-ին ժամը 20.30-ին, Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց 2023 թվականից Սևանի բաժնի կողմից քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների խոշոր չափերով խարդախության, վստահված գույքը հափշտակելու, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով հետախուզվող, Սևանի բնակիչ […] ...

«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա

15:29 17.06.2025

«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա

«Բարսելոնան» մինչմրցաշրջանային հատվածում շրջագայություն կանցկացնի Ասիայում։ Կատալոնացիները կլինեն Ճապոնիայում և Հարավային Կորեայում և երեք ընկերական հանդիպում կանցկացնեն։ Կատալոնական թիմը հուլիսի 27-ին կհանդիպի «Վիսել Կոբեի» (Ճապոնիա), հուլիսի 31-ին` «Սեուլի» (Հվ. Կորեա), իսկ օգոստոսի 4-ին` «Տեգուի» (Հվ. Կորեա) հետ։ Ակումբը 2019թ-ից. հետո առաջին անգամ է շրջագայության մեկնելու Ասիա։ ...

Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան

15:19 17.06.2025

Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա: «Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն […] ...

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

15:10 17.06.2025

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

Հունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...

SHANTNEWS

15:00 17.06.2025

SHANTNEWS

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

14:52 17.06.2025

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերը» գլխավորելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, տեղեկացրել է, որ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է իր մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի մարզական կարիերայի վերջին ակումբն «Ինտերն» է, իտալական գրանդում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում: 2023 թվականին Կոլարովը նշանակվել էր […] ...

BACK_TO_TOP